Սասունցի Դավիթ

Այդ ժամանակ Մըսրա Մելիքն էր թագավորը։ Երբ իմացավ Մհերը մահացել է, գնաց Սասուն, որպեսզի կռվի։ Ձենով Օհանը շատ սարսափեց, գնաց կանգնեց թշնամու դիմացը։ Աղաչեց և ասաց, որ նա լինի իրենց թագավորը, միայնիրենց երկիրը չքանդի։ Մելիքը ասաց, որ պետք է անպայման անցնն բոլորըիր թրի տակով ։ Որ վաղը կամ մյուս օրը ոչ ոք դուրս չգա իր դեմ։ Բայց մենակ Դավիթը, ինչ արեցին, չանցավ թրի տակով։ Եկան քաշեցին, որ զոռով տանեն, գցեց մարդկան այնտեղ ու այստեղ։ Ասաց թագավորը, որ պետք է նրան սպանել։ Բոլորը ասացին, որ Դավիթը վտանգ չի ներկայացնում։ Մըսրա Մելիքը ասում է, որ եթե փորձանք գա իր գլխին ապա դա կլինի Դավթի պատճառով։

Այդ ժամանակ Դավիթը յոթ-ութ տարեկան շատ ուժեղ երեխա էր։ Սակայն նա որբ էր։ Ձենքով Օհանը մի չար կին ուներ։ Մի օր նա սկսեց կռիվ անել ամուսնու հետ, ինչու է ուրիշի որբին բերել, ավելի լավ է մի գործի դնել։ Օհանը նրան սարքեց Սասմա քաղաքի գառնարած։

Դավիթը գառներին տարավ Սասունի սարերը։ Ու կանչեց.
—Է~յ, ջան սարեր
Սասմա սարե~ր…
Նրա ձայնից բոլորը վախեցան ու իրենց բներից փախան։
Դավիթը նրանց գտավ բերեց խառնեց գառներին ու տարավ քաղաք։
Մարդիկ ,հենց որ տեսան գազաններին, սաստիկ վախեցան, թաքնվեցին տներում, խանութներում ու փակեցին դուռ ու լուսամուտ։ Դավիթը եկավ կանգնեց կենտրոնում և ասաց.
—Էս ինչ շուտ են քնում մարդիկ։ Եկեք ձեր գավառն ու ուլը տարեք գոմերը։ Տեսնելով որ ոչ ոք դուրս չի գալիս` հենց այդ տեղում պարկեց ու քնեց մինչև լույս։ Առավոտյան իշխանները գնացին Ձենով Օհանին ասացին, որ Դավիթը վայրի գազաններին բերել լցրել է քաղաք։ Նրա համար ուրիշ գործ է պետք գտնել։

Օհանը գնաց Դավթի մոտ։ Դավիթն ասաց որ նա հեռուն մնա, որպեսզի ուլերը չփախչեն։ Հանկարծ մի նապաստակ դուրս եկավ ու փախավ։ Դավիթն էլ նրան գտավ և ետ բերեց։ Դավիթը ասոաց , որ շատ է վզվզել,որ արողանա բոլոր կենդանիներին հավաքել ու բերել։ Օհանն էլ տեսավ, որ իսկապես, այնքան է վազել, որ կոշիկները և մահակը մեկ օրում մաշվել էին։ Օհանը ասաց, որ հաջորդ օրվանից նախիրը կտանի արոտ։ Օհանըն նոր երկաթից կոշիկներ բերեց և սարքեց Դավթին նախրապան։

Դավիթը գնաց սարերը և սկսեց կանչել։ Երբ կանչեց բոլոր կենդանիները վախեցան և իրենց բներից փախան։ Դավիթը գնաց գտավ բոլորին, խառնեց նախրին և բերեց քաղաք։
Մարդիկ ,հենց որ տեսան գազաններին, սաստիկ վախեցան, թաքնվեցին տներում, խանութներում ու փակեցին դուռ ու լուսամուտ։ Դավիթը եկավ կանգնեց կենտրոնում և ասաց.
—Էս ինչ շուտ են քնում մարդիկ։ Եկեք ձեր գավառն ու ուլը տարեք գոմերը։ Տեսնելով որ ոչ ոք դուրս չի գալիս` հենց այդ տեղում պարկեց ու քնեց մինչև լույս։ Առավոտյան իշխանները գնացին Ձենով Օհանին ասացին, որ Դավիթը վայրի գազաններին բերել լցրել է քաղաք ու խնդրեցին նրան, որ իրենց Դավթից ազատի։