Երգի աշխարհաբար փոխադրություն

Ցորեն եմ ցանե

Կրկնակ. — Ցորեն եմ ցանե արտը, ծլե, կանաչե, Հեռու տեղ ախպեր’մ ունիմ, անկաջը կանչե:

  1. Կաքավ եմ քարի միջին, ցորեն եմ ցանե, Ձեն կուտամ ձորի միջին, ցորեն եմ ցանե:
  2. Հանդեն ծաղիկ քաղել եմ, ցորեն եմ ցանե, Դաստա արել, կապել եմ, ցորեն եմ ցանե:
  3. Կաքավ եմ, սար ման գուկամ, ցորեն եմ ցանե, Բլբուլ եմ, բաղ ման գուկամ, ցորեն եմ ցանե:
  4. Գնացել ու եկել եմ, ցորեն եմ ցանե, Չարոխ գուլպես կոկել եմ, ցորեն եմ ցանե:
  5. Խաղ կանչող իմ ախպերը, ցորեն եմ ցանե, Կըպտտի արտերը, ցորեն եմ ցանե:

 

Արտում ցորեն եմ ցանել, ծլել է և կանաչ է, հեռու տեղ եղբայր ունեմ, լսի մեզ։

Կաքավ եմ քաերի մեջ, ցորեն եմ ցանել, ձեզ կկանչեմ ձորի մեջ, ցորեն եմ ցանել։

Արտում ցորեն եմ ցանել, ծլել է և կանաչ է, հեռու տեղ եղբայր ունեմ, լսի ինձ։

Հանդերում ծաղիկ եմ հավաքել, ցորեն եմ ցանել, ծաղիկներից փունջ եմ արել, ցորեն եմ ցանել։

Արտում ցորեն եմ ցանել, ծլել է և կանաչ է, հեռու տեղ եղբայր ունեմ, լսի ինձ։

Կաքավ եմ, սարում կզբոսնեմ, ցորեն եմ ցանել, սոխակ եմ, այգում կզբոսնեմ, ցորեն եմ ցանել։

Արտում ցորեն եմ ցանել, ծլել է և կանաչ է, հեռու տեղ եղբայր ունեմ, լսի ինձ։

Գնացել եմ և եկել եմ, ցորեն եմ ցանել, կոշիկն ու գուլպան մաքրել  եմ, ցորեն եմ ցանել։

Երգ երգող  կանչող իմ եղբայրը, ցորեն եմ ցանել, զբոսնում է արտերում, ցորեն եմ ցանել։

 

Կաքավ, քար, ցորեն, եղբայր, արտ, ականջ, կուտ, ձոր, հանդ, ծաղիկ, փունջ, սար,  բակ, սոխակ, կոշիկ, գուլպա, երգ, այգի։