The magic paintbrush

 

Rose loved drawing. She was very poor and didn’t have pens
or pencils. She drew pictures in the sand with sticks. One
day, an old woman saw Rose and said, ‘Hello! Here’s a
paintbrush and some paper for you.’
‘Thank you!’ smiled Rose. She was so happy. ‘Hmmm, what
can I paint?’ she thought. She looked around and saw a duck on the pond. ‘I know! I’ll
paint a duck!’
So she did. Suddenly, the duck flew off the paper and onto the pond. ‘Wow!’ she said. ‘A
magic paintbrush!’
Rose was a very kind girl and she painted pictures for everyone in her village. She
painted a cow for the farmer, pencils for the teacher and toys for all the children.
The king heard about the magic paintbrush and sent a soldier to find Rose. ‘Come with
me,’ said the soldier. ‘The king wants you to paint some money for him.’
‘But he’s already rich,’ said Rose. ‘I only paint to help poor people.’
But the nasty soldier took Rose to the king. ‘Paint me a tree with lots of money on it,’
he shouted.
Rose was brave and said, ‘No!’ So the king sent her to prison. But Rose painted a key
for the door and a horse to help her escape. The king chased after her. So she painted
a big hole, and splat! The king fell in.
Today, Rose only uses her magic paintbrush to help people who really, really need
help.

Ծաղկազարդ + մաթեմատիկա

Թվերը գրելու հնամենի եղանակը

Թվերի գրառումը  հայերենի այբուբենի տառերով․

Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ
1 2 3 4 5 6 7 8 9
Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ձ Ղ
10 20 30 40 50 60 70 80 90
Ճ Մ Յ Ն Շ Ո Չ Պ Ջ
100 200 300 400 500 600 700 800 900
Ռ Ս Վ Տ Ր Ց ՈՒ Փ Ք
1000 2000 3000 4000 5000 6000 7000 8000 9000

 

Օգտվելով  այս  աղյուսակից  լուծեք  խաչբառը

Խաչբառ

Հարցերը լուծեք   բանավոր ու  ներկայացրեք  հայերենի այբուբենի տառերով

Հորիզոնական

 

  • Գտի՛ր 6348-ից 652 –ով մեծ թիվը:

7000=ՈՒ

  • Որքանո՞վ կմեծանա եռանիշ թիվը, եթե նրան ձախից կցագրենք 5 թվանշանը։

5872=Ր

  • Հայերենի այբուբենի տառերից ո՞ր թվին է համապատասխանում Ա (այբ) տառը:

1

  • Երեք թվերի արտադրյալը 920 է։ Դրանցից մեկը 23 է։ Որքա՞ն է մյուս երկուսի արտադրայալը։

40=Խ

 

 

 

 

Ուղղահայաց

 

  • Սոնայի մտապահած թվի և  5-ի արտադրյալը  25-ով փոքր է

275-ից։

50=Ծ

  • Ո՞րն է ամենափոքր բնական թիվը։
  • 1=Ա
  • Ո՞րն է առաջին եռապատիկ թվից 10-ով փոքր թիվը:

90=Ղ

  • Երեք թվերի արտադրյալը 240 է։ Դրանցից մեկը 4 է։ Որքա՞ն է մյուս երկուսի արտադրայալը։

60=Կ

 

  • Ո՞րն է ամենափոքր կենտ թիվը։

1=Ա

  • 255416 թվի միավորների կարգում ո՞ր թիվն է գտնվում:

6=Զ

  • Գտի՛ր ամենափոքր քառանիշ թվի և ամենամեծ եռանիշ թվի տարբերությունը։

1=Ա

  • Գտի՛ր այն թիվը, որը 70-ի բաժանելիս քանորդում ստացվում է 70, իսկ մնացորդում՝ 100։

5000=Ր

  • Գտի՛ր 5236 և 5232 թվերի տարբերությունը:

 

  Ծ  
Ա
Ղ
Կ
Ու Ր Ա Խ
  Զ  
Ա
Ր
Դ

 

 

 

 

Դդմի սածիլներ

Այսօր մենք բնագիտության դասին ընկեր Շուշանի հետ գնացինք բակ: Ընկեր Շուշանը նախապես մեզ տվել էր դդմի սածիլներ: Մենք այդ սածիլներ տնկեցինք հողի մեջ: Այնուհետև Գոհարը գնաց ցնցուղով ջուր բերեց, որ ջրենք դրանք: Մենք այդ սածիլները պետք է խնամենք և ջրենք: Եկենք սպասենք բերքին:)

Հովհաննես Այվազովսկու ամենախորհրդավոր հինգ կտավի գաղտնիքները

Դևերով կտավ կամ «Աշխարհի արարումը» («Քաոս»), 1841 թ

Մոնումենտալ այս կտավի հիմքում աշխարհի արարման մասին աստվածաշնչյան սյուժեն է. նկարիչը Աստծո հոգին ներկայացրել է լույսի տեսքով, որը մռայլ ամպերի արանքից դուրս է գալիս: Երբ Այվազովսկին կտավը ներայացրել է Իտալիայում, Հռոմի Գրիգոր 16-րդ պապը շատ է տպավորվել, ցանկացել է ձեռք բերել իր հավաքածուի համար: Սակայն հոգևորականները նկարում նկատել են չար ուժեր, որոնք, նրանց կարծիքով, նկարիչը կանխամտածված թաքցրել է մութ ամպերում: Որպեսզի իմանան՝ այդպես է դա, թե ոչ, կարդինալները խորհուրդ են հրավիրել, և  նկարը մանրամասն ուսումնասիրել, բայց որևէ բան չեն հայտնաբերել: Այդպես «Քաոս»-ը հայտնվել է Վատիկանում:

Կյանքի և մահվան արանքում կամ «9-րդ ալիք», 1850 թ.

Այվազոկվսկին ստեղծել է այս նկարը այն բանից հետո, երբ ինքն է հրաշքով փրկվել սարսափելի փոթորկից: Մի օր նավաստիները պատմել են նկարչին, որ փոթորիկի ժամանակ ալիքները գնալով բարձրանում են և ամենաուժեղն ու ամենաբարձրը միշտ լինում է իններորդ ալիքը: Հենց այդ ալիքն է խորտակում նավերը: Բայց եթե նավերը կարողանում են այն հաղթահարել, ապրելու հույս է արթնանում, որովհետև հետո ալիքները սկսում են թուլանալ: Ակադեմիան ավարտելուց հետո Այվազովսկին ճանապարհորել է ամբողջ Եվրոպայով և Իսպանիայի ափերին ուժեղ փոթորկի մեջ է ընկել, որտեղ իր աչքերով է տեսնել, թե ինչ է իններորդ ալիքը: Չի հավատացել, որ կարող է փրկվել, բայց ամեն ինչ ավարտվել է բարեհաջող: Նկարիչը հետո հիշել է, թե ինչպես է  կյանքը վտանգելով դուրս եկել տախտակամած, որպեսզի մանրամասն հիշի այդ ճակատագրական պահն և զգա մոլեգնող փոթորիկն իր ամբողջ  ուժգնությամբ: Այդ զգացողությունները նա արտահայտել է իր ամենահայտնի՝ «9-րդ ալիք» կտավում: Մարդիկ կառչում են պոկված կայմին, իսկ նրանց է մոտենում իններորդ ալիքը: Բայց վառ արևը, որն ամպերի արանքից երևում է, հույս է տալիս, որ կփրկվեն այնպես, ինչպես հաջողվել է կտավի հեղինակին:

Տագնապալի աղետ կամ «Սև ծով», 1881թ. 

Եթե ռոմանտիկ «9-րդ ալիք»-ը լի է հույսով, ապա «Սև ծով» կտավում տագնապալի աղետ է ներկայացված: Երկինքը ծածկված է ամպերով, սպասվում է փոթորիկ, հորիզոնում միայնակ  առագաստանավը շտապում է վերադառնալ նավահանգիստ: Սա Այվազովսկում ամենադրամատիկ կտավներից մեկն է: Նայելով նկարին՝ կարելի է զգալ, թե ինչպես են հզոր,  մռայլ ալիքները գալիս ուղիղ դիտողի վրա: 19-րդ դարի մեկ այլ հայտնի նկարիչ Իվան Կրամսկոյն այս աշխատանքը համարել է Այվազովսկու ամենահզոր կտավը: Պատահական չէ, որ այս կտավից մի մաս նա նկարել է իր «Անմխիթարելի վիշտ»  ստեղծագործությունում, որտեղ ներկայացրել է երեխային կորցրած մոր վիշտը:

Գտնել մարդասպանին կամ «Ալեքսանդր 3-րդի մահվանը», 1894 թ.

Այվազովսկին իր ամենաառեղծվածային կտավը նկարել է, երբ ստացել է  Ալեքսանդր 3-րդի մահվան մասին լուրը: Նա Ալեքսանդր 3-րդին  ճանաչել է անձամբ: Այս կտավը լի է վշտով, որն ապրել է նկարիչը: Այն որոշակի ճնշող տպավորություն է թողնում, այդ պատճառով այժմ Թեոդոսիայի պատկերասրահում առանձին դահլիճում է գտնվում:  Ենթադրվում է, որ այն դժբախտություն է բերում բոլոր նրանց, ովքեր դիտում են: Եթե երկար նայեն նկարին, ապա մթության մեջ կարելի է նշմարել ուրվականների կերպարներ: Սև զգեստով կնոջ կերպարը սգացող այրու այլաբանությունն է, որոշակի անկյան տակ կարող է երևալ որպես մորուքավոր տղամարդ: Մեկին հիշեցնում է ահաբեկիչ, ով փորձել է սպանել Ալեքսանդր 3-րդին, մյուսին՝ Ռուսաստանի վերջին կայսր Նիկոլայ 2-րդին: Նկարը հայտնաբերվել է պատահական և 2000-ականների սկզբին ներկայացվել հանրությանը:

Հանդիպում գերեզմանոցում կամ «Հանգիստ Ղրիմի ափերին», 1988 թ.

Այս կտավն Այվազովսկու մյուս աշխատանքներից տարբերվում է նրանով, որ լի է հանգստությամբ և խաղաղությամբ: Նկարիչը ստեղծել է այն 82 տարեկանում, երբ վերջապես գտնում է իր ընտանեկան երջանկությունը: Բայց նա իր վերջին սիրուն հանդիպում է բավականին ողբերգական պայմաններում. Այվազովսկին տեսել է իր ապագա կնոջը՝ Աննա Սարկիսովա-Բուռնազյանին, վերջինիս ամուսնու թաղման ժամանակ՝1882 թվականին: Այդ ժամանակ Աննան ընդամենը 25 տարեկան է լինում, իսկ նկարիչը՝ 65: Նրանք առաջին հայացքից սիրահարվում են: Մեկ տարի անց ամուսնանում են: Չնայած տարիքային մեծ տարբերությանը, նրանք շատ երջանիկ են լինում, և այս կտավը դառնում է սիրո, խաղաղության, ներդաշնակության արտացոլանքը, որը տիրել է նկարչի հոգում կյանքի վերջին տարիներին: Նա մահացել է 83 տարեկանում, հենց աշխատելու ընթացքում:

Արշիլ Գորկի

Արշիլ Գորկին (իսկական անուն- ազգանունը՝ Ոստանիկ Ադոյան) 1925 թ-ին վերցրել է ռուս ականավոր գրող Մաքսիմ Գորկու ազգանունը: 
1915 թ-ի գաղթի ժամանակ մոր և քույրերի հետ եկել է Երևան, որտեղ զբաղվել է ատաղձագործությամբ և տպագրական գործով: 1919 թ-ին տեղափոխվել է Թիֆլիս, ապա՝ ԱՄՆ: Գորկին սովորել է դիզայնի դպրոցներում, 1926 թ-ին ավարտել է Նյու Յորքի արվեստի կենտրոնական դպրոցը (որտեղ դասավանդել է 5 տարի):  Հայրենի բնությունն ու պատմական հուշարձանները, ժողովրդական ծեսերն ու ավանդույթները Գորկու համար դարձել են ստեղծագործական ներշնչման աղբյուր: Ստեղծագործական առաջին շրջանում հիմնականում նկարել է դիմանկարներ, այդ թվում՝ «Նկարիչն ու իր մայրը» (լուսանկարից՝ 1928–32 թթ.), նատյուրմորտներ և բնանկարներ: 
1930-ական թվականների կեսից Գորկին հակվել է դեպի վերացապաշտական (աբստրակտ) նկարչությունը: Կյանքի վերջին տասնամյակում ստեղծել է վառ գույներով ինքնատիպ կտավներ՝ «Այգիներ Սոչիում» (1938 թ., նկարաշարի նախկին անվանումը` «Այգիներ Խորգոմում»), «Ջրվեժ» (1943 թ.), «Ծաղկավետ ջրաղացի ջրերը» (1944 թ.), «Ինչպես է մորս ասեղնագործ գոգնոցը բացվում իմ կյանքում» (1944 թ.), «Հոգեվարք» (1947 թ.), «Արորը և երգը» (1947 թ.), որոնցով հետագայում արժանացել է համաշխարհային հռչակի:
1938 թ-ին Գորկին Հայաստան է ուղարկել 4 կտավ, իսկ 1941 թ-ին Նյու Յորքում կազմակերպված վաճառք-ցուցահանդեսում 2 կտավ է նվիրել` ի նպաստ Կարմիր բանակի: 1946 թ-ին այրվել են Գորկու 30-ից ավելի կտավներ: 1948 թ-ին մեքենայի վթարի հետևանքով կորցրել է աջ ձեռքի աշխատունակությունը և որոշ ժամանակ անց ինքնասպան է եղել:
Արշիլ Գորկու կտավները պահվում են ԱՄՆ-ի մի շարք նշանավոր (Ուիթնի ամերիկյան արվեստի, Մետրոպոլիտեն և այլն), Լոնդոնի Թեյթ, Փարիզի Ժորժ Պոմպիդուի անվան ժամանակակից արվեստի թանգարաններում և  այլուր, ցուցադրվել են աշխարհի բազմաթիվ քաղաքներում, այդ թվում՝ Երևանում: 2004 թ-ից Երևանում գործում է «Արշիլ Գորկի» հիմնադրամը:

Սասունցի Դավիթ

Գնացին Մելիքին բողոքեցին, որ Դավիթը արդեն  յոթ տարի է իր երկիրը շենացրել է, թագավոր է նստել ու չի վճարել: Մելիքը զայրացավ և Կոզբադին ասաց, որ գնա քառասուն աղջիկ բերի, ոսկի և ամբողջ հայ ազգին սպանի: Կանանյք և աղջիկները պար բռնեցին և երգեցին, բայց Կոզբադին ասաց, որ հենց գնա գա, նոր միասին պար կբռնեն և կուրախանան:

 

Էսպես երգով, զոռով-զոռով Կոզբադին գնաց Սասուն: Օհանը տեսավ նրան և վախեցավ, խնդրեց, որ իրենց խղճա:

 

Կոզբադին ասաց, որ այդ քարի հետևից  դուրս գա Դավիթը, որ տեսնի նրան: Դավիթն էլ Մարութա սարից իջավ է և մտավ պառավի շաղգամը: Պառավն էլ զայրացավ, աղմուկ աղաղակ է բարձրացրեց և ասաց, որ ամբողջ  կորեկը հողին հավասարեցրեց: Հիմա ամբողջ ձմեռ ինչ է ուտելու:  Պառավն ասաց, որ եթե խիզախ է,  գնա իր հոր երկրին ու գանձերին տիրություն անի: Մըսրա Մելքիը եկել է երկիրը թալանի: Դավիթ ասաց, որ պառավը ցույց, թե որտեղ են ուզում: Պառավը ասաց, որ Կոզբադին իրենց տանն է, և Դավիթը վազեց տուն: Նա տեսավ, որ իրենց տունը թալանում են: Օհանն էլ հեռվից վիզը ծռած նայում է: Տեսնելով այդ ամենը՝ Դավիթը կատաղեց: Կոզբադին ասաց, որ եթե հիմա խարջը չտան, կգնա Մելիքին խաբար կտա: Դավիթը բարկացավ և Կոզբադնի գլուխը ջարդեց: Մնացծն էլ հայոց աշխարհից փախան:

 

Հորեղբայրը ասաց, որ այդ ոսկին պահել է Մելիքի համար: Հիմա որ չտվեցին այն Մելիքին, կռվով կգա իրենց երկիր: Դավիթն էլ ասաց, որ, եթե Մելիքը գա, ինքը կգնա ու պատասխան կտա:

The ugly duckling

Mummy Duck lived on a farm. In her nest, she had five little eggs
and one big egg. One day, the five little eggs started to crack.
Tap, tap, tap! Five pretty, yellow baby ducklings came out.
Then the big egg started to crack. Bang, bang, bang! One big,
ugly duckling came out. ‘That’s strange,’ thought Mummy Duck.
Nobody wanted to play with him. ‘Go away,’ said his brothers and sisters. ‘You’re ugly!’
The ugly duckling was sad. So he went to find some new friends.
‘Go away!’ said the pig.
‘Go away!’ said the sheep.
‘Go away!’ said the cow.
‘Go away!’ said the horse.
No one wanted to be his friend. It started to get cold. It started to snow! The ugly duckling
found an empty barn and lived there. He was cold, sad and alone.
Then spring came. The ugly duckling left the barn and went back to the pond. He was very
thirsty and put his beak into the water. He saw a beautiful, white bird! ‘Wow!’ he said. ‘Who’s
that?’
‘It’s you,’ said another beautiful, white bird.
‘Me? But I’m an ugly duckling.’
‘Not any more. You’re a beautiful swan, like me. Do you want to be my friend?’
‘Yes,’ he smiled.
All the other animals watched as the two swans flew away, friends forever.