Նոր տետրակ, որ կոչի յորդորակ

«Նոր տետրակ,որ կոչի հորդորակ»-ը հրատարակվել է Հակոբ Շահամիրյանի տպարանում, որը գտնվում է Հնդկաստանում, 1772-1773 թվականներին, նրա ջանքերով ու ծախքով, ինչպես նաև Մովսես Բաղրամյանի աշխատությամբ։ «Նոր տետրակ,որ կոչի հորդորակ»-ը նկարագրում է հայ ժողովրդի անցյալի ու ներկայի մասին։ Հիմնական բովանդակությունն են կազմում Հայաստանի պատմության համառոտ շարադրանքը, աշխարհագրությունը, օտարներին հայերի վճարած հարկերի տեսակներն ու չափերը։

Հայրենիքի Փրկության ծրագիրը այնտեղ հիմնավորված է ու պատճառաբանված, հաշվի են առնված հաղթանակի համար անհրաժեշտ հնարավորությունները։ Ուսանելի օրինակներ՝ վկայակոչվում են ռուս ժողովրդի ազատագրական պատերազմները, որոնք հանգեցրին ռուսական հողերի միավորմանը և հզոր պետության ստեղծմանը, ինչպես նաև իսպանացիների ու պորտուգալացիների հաղթական կռիվներն արաբական նվաճողների դեմ։

«Նոր տետրակ որ կոչի հորդորակ»-ի նպատակն էր հայ ժողովրդին հավատ և վստահություն ներշնչել սեփական ուժերի նկատմամբ, համախմբել ու միասնական պայքարի մղել նրան՝ վերականգնելու հայկական պետականությունը։ «Նոր տետրակ որ կոչի հորդորակ»-ի պատմա-աշխարհագրական հատվածները Վառլամ Վահանովի թարգմանությամբ հրատարակվել են ռուսերեն լեզվով՝ 1786 թվականին։

Оставьте комментарий