Վրացիների այցելումը մեր դպրոց

Այս շաբաթ մեր դպրոց էին եկել մեր Վրաստանաի հյուրերը։ Առաջին օրը մենք նրանք հետ հանդիպեցինք քոլեջում։ Այնտեղ նրանք մեզ սովորեցնում էին իրենց ազգային պարերը։ Շատ հետաքրքիր էր։
Հաջորդ օրը վրացիները եկան Մայր դպրոց և մրցեցին ավագ դպրոցի ֆուտբոլային թիմի հետ։ Այժմ հավաքվեցինք փոքր դահլիճում և զրուցեցինք։ Ծանոթացանք իրար հետ։ Նրանք պատմում էին իրենց մասին, դպրոցի, պարի խմբի և այլ բաների մասին։

Ուրբաթ օրը մենք հավաքվեցինք քոլեջ։ Այնտեղ նրանք պարապում էին իրենց ազգային պարերը մեդիաուրբթաին ներկայացնելու համար։ Այդտեղից հետո մենք հավաքվեցինք Մայր դպրոցի ընթերցասրահ և նույնպես զրուցեցինք։
Եվ արդեն մեդիաուրբաթին նրանք բեմադրում էին իրենց ազգային պարերը։
Շատ լավ օրեր անցկացրեցինք մեր Վրաստանի հյուրերի հետ։ Հուսով եմ մյուս հանդիպումը կլինի շուտով։

Оставьте комментарий