Հայոց Լեզու, տնային աշխատանք 13.04.2022

Լրացուցիչ կրթություն (տանը)

Ստեղծագործում ենք։

  • Թե երազներս իրական դառնան…
  • Թե գարունները գան ու չգնան…
  • Թե անկեղծանամ ինքս ինձ հետ…
  • Թե օրերն այս նկարեի…
  • այլ

Թե երազանքներս իրական դառնան

Բոլորը ցանկանում են, որ իրենց երազանքները իրական դառնան, բայց մյուս կողմից էլ գիտեն, որ պետք չէ ապրել երազանքների մեջ։ Իհարկե լավ կլիներ, բայց մյուս կողմից էլ սխալ կլիներ։ Յուրքանչյուրս շատ երազանքներ ունենք, որոնք դեռ չեն կատարվել, բայց պետք է լինել նպատակասլաց և ամեն ինչ անել, որպեսզի դրանք դառնան իրական։ Երազանքը ընդամնեը երևակայություն է, որը իրական չէ։ Երազանքները ունեն վատ կողմ։ Եթե այնպես լիներ, որ բոլորիս երազանքները դառնային իրական, կյանքը կդառնար անհետաքրքիր։ Կյանքի իմաստը կկորցնեինք։ Մեր առջև չէինք դնի նպատակ, որին պետք է հասնենք։
Եթե մենք ընդամենը պառկենք և երազենք, դա ոչ մի օգուտ չի տա, ընդհակառակը՝ վնաս։ Պետք չէ խորասուզվել երազանքների մեջ: Պետք է ձգտել և ապրել իրականության մեջ։

Оставьте комментарий