Հայոց Լեզու, տնային աշխատանք 16.02.2022

Լրացուցիչ կրթություն (տանը)

Շարադրում ենք մեր մտքերը.

  • Գիրքը՝ նվեր
  • Ինչո՞ւ միմյանց գիրք նվիրել
  • Ի՞նչ գրքեր նվիրել ընկերներին
  • Ի՞նչ գրքեր նվիրել ծնողներին
  • այլ

Գիրքը` նվեր

«Գրքերն աշխարհի արտացոլանքն են, որոնք պարունակում են նրա անսահման խորությունը, բազմազանությունն ու անկանխատեսելիությունը…»:
Ժան Պոլ Սարտր

Գիրքը, որպես նվեր, կարծում եմ, ամենալավ բաներից է, ինչ կարող ենք նվիրել մարդուն: Նույնիսկ մեկ գիրք կարդալով մենք կարող ենք լրացնել և´ մեր բառապաշարը, և´ իմանալ նոր և հետաքրքիր տեղեկություններ: Գիրքը կարող ենք նվիրել թե´ ծնողներին և, թե´ ընկերներին: Կարծում եմ, այդպիսի նվերից ոչ ոք չի հրաժարվի: Սակայն նախքան գիրք նվիրելը, ընտրելը պետք է իմանալ տվյալ մարդու նախասիրությունները, սիրելի ժանրը և այլն:

Оставьте комментарий