Հայ-իրանական կապեր

Իրանի Իսլամական Հանրապետության հետ հարաբերությունները Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեն։ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ ունեցած փակ սահմանները՝ Հայաստանի համար Իրանը կարեւորագույն դերակատար է թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական առումով։

Հայաստանից Իրան մատակարարվող հիմնական ապրանքատեսակը էլեկտրաէներգիան է։ Էլեկտրաէներգիայից բացի, Հայաստանից Իրան են արտահանվում մանր եղջերավոր կենդանիներ, թուղթ, մետաղի ջարդոն, մեխանիկական սարքավորումներ, բժշկության մեջ կիրառվող սարքավորումներ, սուրճ, հանքային ջուր եւ այլն: Իրանից ներմուծվում է բնական գազ, բիտում, նավթ, նավթամթերք, տնտեսական ապրանքեր, պարարտանյութեր, ապակի, միրգ, բանջարեղեն եւ այլն:

Զբոսաշրջության առումով Իրանը նույնպես մեծ դեր ունի Հայաստանի տնտեսությունում։ 2016թ. Իրանից ժամանած զբոսաշրջիկների մասնաբաժինը ընդհանուր զբոսաշրջիկների թվում կազմում է 17%: Իրանցիները, մասնավորապես, Հայաստան են գալիս տոնելու իրանական նոր տարին՝ Նովրուզ Բայրամը։ Տոնը սկսվում է մարտի 21-ից ու տեւում 13 oր։ Տարբեր հաշվարկներով՝ Նովրուզ Բայրամը տոնելու համար Հայաստան է ժամանում 20-25 հազար իրանցի՝ այստեղ անցկացնելով առնվազն 4 oր։

Հավասարություն

Պատասխանել հարցերին.

  • Նշեք երեք իրավիճակ, որում Ձեզ համար հաճելի է նմանվել այլ մարդկանց:

Ինձ հաճելի է նմանվել, երբ կողքինս ավելի օպտիմիստ է, քան ես։
Ինձ հաճելի է նմանվել, երբ տեսնում եմ ավելի ուշադրություն սիրող մարդ։
Ինձ հաճելի է նմանվել, երբ տեսնում եմ ավելի տաղանդավոր մարդ։

  • Նշեք երեք իրավիճակ, որում Ձեզ համար հաճելի է տարբերվել այլ մարդկանցից:

Հաճելի է, երբ ինձ մոտ ինչ-որ բան ավելի լավ է ստացվում, քան մյուսների մոտ։ Օրինակ՝ նկարել։
Հաճելի է, երբ լինում եմ ընկերասեր և ձեռք եմ բերում նոր ընկերներ։
Հաճելի է, երբ տարբերվում եմ այն մարդկանցից, ովքեր դատում են մարդկանց իրենց արատքինից, նույնիսկ ծանոթ չլինելով նրանք հետ։

  • Նշեք մարդկանց խմբեր, որոնց վատ են վերաբերվում: Ո՞վքեր են վատ վերաբերվում:

    Ամենաշատը հանդիպել եմ, երբ վատ են վերաբերվել սևամորթներին և հաշմանդամներին։ Նրանց վատ են վերաբերվում հասարակությունը։

Ընթերցել տեքստը և պատասխանել հարցերին.

Կղզու սեփականատերը հնարավորություն տվեց նավաբեկությունից փրկված 13 մարդու ապրել իր կղզում: Փրկվածներից էր Վիկտորը՝ իր հղի կնոջ և մանկահասակ երկու երեխաների հետ: Մյուսը 64-ամյա Արթուրն էր, որը մեծահարուստ էր և խմբի ամենատարեց անդամը: Նա իր հետ ուներ զգալի ադամանդեղեն և ոսկյա զարդեր: Աննան, Լևոնը, Գևորգը և Արուսյակը երիտասարդներ են, որոնք առողջ են և ունեն տարարեսակ հմտություններ: Նախկինում նրանք վերանորոգել են բազում կացարաններ: Մարիան իրավաբան է, դասավանդում է համալսարանում և ունի ֆիզիկական հաշմանդամություն: Նա շատ դանդաղ է քայլում՝ ոտքերի հետ կապված խնդրի պատճառով: Նրան ուղեկցում է իր օգնականը՝ Մարկը: Վերջապես խմբում է նաև նավի անձնակազմի անդամներից մեկը՝ իր ընկերուհու հետ: Նա նավաբեկության պահին կարողացել էր հափշտակել զգալի գումարներ և սննդի պաշարներ: Կղզում կա մի խարխուլ տնակ, որն ունի վերանորոգման կարիք: Այն ունի մեկ սենյակ և կաող է տեղավորել 2-3 հոգու:

Ձեր կարծիքով ո՞ւմ պետք է հատկացվի տնակը և ինչո՞ւ:

Կոռուպցիա

Կոռուպցիա տերմինը առաջացել է լատիներեն «corruptus» և «corrumpere» բառերից, որոնք  նշանակում են փչացում, այլասերում, վարակում, ապականում, աղճատում, աղավաղում, կաշառում և այլն։

Երկրում կոռուպցիայի առկայությունը բացասական ազդեցություն է ունենում բոլոր մարդկանց վրա, դա մեծամասամբ դրսևորվում է մարդկանց իրավունքների խախտմամբ։ Կոռուպցիան ազդում է մարդկանց առողջության, ազատության, անգամ կյանքի վրա։ Այն ոչնչացնում է ժողովրդավարությունը և երկրի իշխանության հանդեպ հավատը։ Կոռուպցիան նաև նվազեցնում է ավելի առողջ շրջակա միջավայր ունենալու հավանականությունը։ Կոռուպցիան խաթարում է երկրի տնտեսական, սոցիալական և իրավական հիմքերը, կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարը երկրում հաստատում է բազմակողմանի և կայուն զարգացում։Կոռուպցիան զարգացման վրա բացասական ազդեցություն ունի։ Այն խանգարում է տնտեսական աճին, կրճատում է սոցիալական ծառայությունները։

Քաղաքական կոռուպցիա․Քաղաքական որոշումներ կայացնողների կողմից քաղաքականությունների, ինստիտուտների և ընթացակարգերի մանիպուլյացիա ռեսուրսների բաշխման և ֆինանսավորման գործում,որով քաղաքական որոշումներ կայացնողները չարաշահում են իրենց դիրքը, որպեսզի պահպանեն իրենց իշխանությունը, կարգավիճակը և հարստությունը։

Ինքնություն, մշակույթ

Այս հասարակագիտության դասաժամին մենք քննարկեցինք ինքնություն թեման: Մենք դասարանում կատարեցինք թեստ, որտեղ մենք պետք է որոշեինք, կմնայինք արդյոք մի մարդու հետ նույն համարում: Այնտեղ կար` գեր, բանկիր, սևամորթ աֆրիկացի, հարբած, երգիչ իտալացի, իսպաներեն խոսող տիկին, գնչու, ով նոր էր բանտից ազատվել, ոստիկանի և այլն:

Քանի որ ինձ համար ապահովությունը առաջին տեղուծ է: Կարծում եմ ես ինձ ավելի ապահով և հարմար կզգայի սևամորթ իտալացու հետ և իսպաներեն խոսող տիկնոջ հետ:

Կոնֆլիկտ: Համակեցություն։ Հակամարտություն

1․ Որոնք են կոնֆլիկի պատճառները։
Կոնֆլիկտի պատճառները կարող են լինել՝ քաղաքական, տարածքային, հայացքների տարբերություն և այլն։

2․ Ինչպես՞ եք ձեզ դրսևորում կոնֆլիկտային իրավիճակներում։
Ես հնարավորինս փորձում եմ հարթել իրավիճակը և չսրել այն։

3․ Ինչպիսի՞ն կլիներ մեր հասարակությունը, եթե կոնֆլիկտներ չլինեն։
Իհարկե լավ կլիներ, երբ կոնֆլիկտներ չլինեն, բայց տեսանկյունից կյանքը կլիներ անհետաքրքիր և միապաղաղ։

4․ Մարդկային բնավորության, որ գծերն են նպաստում կոնֆլիկտների առաջացմանը։
Նպաստում են՝ ամդիցիաներ, էգոիզմ, անհանդուրժողականություն և այլն։

5․ Որո՞նք են համագործակցության առավելությունները։
Համագործակցման ժամանակ մարդիկ կարողանում են օգնել իրար, լինել համախմբված և միասնական։

6․ Կարելի՞ է ասել, որ չհամագործակցվող մարդը վատ մարդ է։
Չեմ կարող նրան ասել վատ մարդ, որովհետև կարծում եմ եթե նա վստահ է իր մեջ այդպես էլ թող շարունակի։

7․ Արդյոք՞ ճիշտ է մարդուն ստիպել, որ համագործակցի։
Կարծում եմ ոչ, որովհետև ամեն մարդ ունի ընտրության իրավունք։

8․ Արդյոք՞ միշտ ճիշտ է համագործակցելը։
Կարծում համագործակցելը ավելի լավ որոծում է քան միայնակ լինելը։

9․ Մեկ փչացած խնձորը կարող է փչացնել մի ամբողջ դույլ խնձոր։ Արդյոք այս արտահայտությունը կապ ունի համագործակցության հետ։
Կարծում եմ այն ավելի շատ կապ ունի կոնֆլիկտի հետ, երբ մի փոքր սխալը փչացնում է ամեն ինչ։

Կոնֆլիկտ: Համակեցություն: Հակամարտություն

1. Որո՞նք են կոնֆլիկտի պատճառներ:

2. Ինչպե՞ս եք ձեզ դրսևորում կոնֆլիկտային իրավիճակներում:

3. Ինպիսի՞ն կլիներ մեր հասարակությունը, եթե կոնֆլիկտներ չլինեին:

4. Մարդկային բնավորության ո՞ր գծերն են նպաստում կոնֆլիկտների առաջացմանը:

5. Որո՞նք համագործակցության առավելությունները:

6. Կարելի՞ է ասել, որ չհամագործակցող մարդը վատ մարդ է:

7. Արդյո՞ք ճիշտ է մարդուն ստիպել, որ համագործակցի:

8. Արդյո՞ք միշտ ճիշտ է համագործակցելը:

9. Մեկ փչացած խնձորը կարող է փչացնել մի ամբողջ դուլյ խնձոր: Արդյո՞ք այս արտահայտությունը կապ ունի համագործակցության հետ:

Կոնֆլիկտ

Այսօրվա մեր հասարակագիտության դասը կոնֆլիկտն էր։ Քննարկեցին առհասարակ կոնֆլիկտը, տեսակները և այլն։ Կոնֆլիկտը մարդկանց կյանքում միշտ առկա երևույթ է։ Այն հարաբերությունների մեջ բացասական էմոցիա առաջացնող ամենահաճախ հանդիպող երևույթն է։ Կոնֆլիկտների լուծման համար շատ կարևոր է վերլուծել դիմացի մարդու վարքի պատճառները: Սովորաբար կոնֆլիկտի վիճակում գտնվող մարդիկ կարծում են, որ հակառակորդը ցանկանում է իրենց վնասել: Սակայն մեծ հաշվով մարդիկ վարվում են այս կամ այն կերպ միայն իրենց ներքին մղումներից և իրենց սեփական խնդիրները լուծելու համար: Մարդկանց վարքը հիմնականում պայմանավորված է իրենց վախերով, անհանգստություններով, անլիարժեքության զգացմամբ և այլն:
Զարմանալի է, բայց կոնֆլիկտները ունեն նաև դրական ազդեցություն։ Դա այն ժամանակ է տեղի ունենում, երբ մարդիկ կարողանում են խաղաղ քննարկել իրենց անհամաձայնությունները և վերջում հաշվի առնելով երկու կողմերի կարծիքները կարող են գալ մեկ ընդհանուր կարծիքի։

Թրաֆիքինգ

Այս հասարակագիտության դասաժամին մենք քննարկեցին թրաֆիքինգը։ Թրաֆիքինգը դա մի մարդկանց խումբ է, որը աշխատանքի տեսքով անօրինական շահագործում է կատարում։ Թրաֆիքինգի պատճառ կարող է լինել օրինակ աղքատությունը։ Եթե մարդուն ուզում են ենթարկել թրաֆիքինգի, առաջինը նրանք սկսում են շատ մտերմանալ և սկսել շատ շփվել նրա հետ։ Այնուհետև իմանում են քո թուլյ կողմերը, եթե դա արեցին մնացածը արդեն հեշտ է։
Մենք դասարանում քննարկեցինք մի օրինակ, որը հիմա կներկայացնեմ։
Ենթադրենք դու ծանոթացար մի մարդու հետ, ով զբաղվում է թրաֆիքինգով։ Նա երկար ժամանակ քեզ հետ շփվելով իմանում է քո թույլ կողմերը։ Թույլ կողմը կարող է լինել երեխան, ընտանիքը և այլն։ Նա քեզ առաջարկում է աշխատանք արտասահմնաում, որը շատ է վարձատրվում, իսկ դու այդ ժամանակ ունես ֆինանսական խնդիր։։ Դու համաձայնվում ես։ Բայց երբ արդեն գնել էիր տոմսերը, հանկարծ թռիչքը հետաձգվում է մոտ մի ամիս։ Եվ այդ մարդը, ով քեզ առաջարկել էր քեզ այդ աշխատանքը ասում է, որ նա ծանոթների միջոցով կարող է այնպես անել, որ դու հենց վաղը թռչես, բայց դրա համար քեզնից վերցնում են քո անձնագիրը։ Եվ արդեն անձնագրի միջոցով այդ մարդը կարող է անել ամեն բան։ Ենթադրենք դու արդեն հասել ես քո աշխատանքի վայրը, աշխատել ես, բայց չես կարողանա վերադառնալ առանց աձնագրի։

Այսպիսով ոչ ոքին մի վստահեք ձեր անձնական տվյալները և մի տվեք ձեր անձնագիրը։

Հասարակական հարաբերություններ և գործընթացներ

Առաջադրանքներ․

  • Ձեր կարծիքով կարելի՞ է օգուտի վրա հիմնված ընկերությունը համարել իրական ընկերություն։

    Կարծում եմ ոչ, որովհետև, եթե դու նրա հետ ընկերություն ես անում միայն օգուտի համար դա չի կարող համարվել իսկական ընկերություն։
  • Համաձա՞յն եք այն տեսակետի հետ, որ երեխաներն արագ են փոխում իրենց ընկերներին, ինչո՞ւ։

    Կարծում եմ մանավանդ ավելի փոքր տարիքի երեխաները ավելի հաճախ են փոխում ընկերներին, ամեն անգամ հայտնվելով տարբեր միջավայրեր և հասկանալ, թե ինչպիսի միջավայր և շրջապատ են սիրում և ուզում նրանք։
  • Զրուցեք Ձեր տատիկների, պապիկների կամ տարեց ազգականների հետ և դուրս գրեք նմանություններ և տարբերություններ Ձեր և իրենց մանկության միջև։

    Զրուցելուց հետո ես գտա շատ տարբերություններ և նմանություններ։ Օրինակ՝ նրանք փոքր ժամանակ խաղացել էին այն խաղերը, որոնք մենք, իհարկե ոչ հաճախ, բայց խաղում էինք։ Երբ ես գնում էի տատիկիս և պապիկիս տուն նրանք միշտ ինձ մի նոր խաղ էին սովորեցնում իրենց մանկությունից, որը ես հետո խաղում էի իմ ընկերների հետ։ Ինձ շատ էր հետաքրքրում հաղորդագրություններ ուղարկելու ձևը։ Ես շատ էի զարմանում, երբ լսում էի նրանց հաղորդագրվելու ձևը։ Հիմա նույնիսկ փոքր երեխաները ունեն որևէ թվային գործիք և կարողանում շատ հեշտ հաղորդագրություններ ուղարկել։
  • Արդյո՞ք մենք պատասխանատու ենք մեր ընկերների արարքների համար։ Ինչո՞ւ։

    Կարծում եմ այո, բայց չնչին, որովհետև նրանց արարքների մեծամասնությանը պատասխանատու են նրանց ծնողները։
  • Արդյո՞ք մենք պարտավոր ենք հետ պահել մեր ընկերներին սխալ արարքներից։ Ինչո՞ւ։
    Եթե մենք կարծում ենք, որ դա սխալ արարք է մենք պետք է հետ պահենք նրանց դրանից, որովհետև ուշացնելու դեպքում օրերից մի օր նույնը կարող ենք կրկնել հենց մենք։

Հասարակության սոցիալական կազմը․ խմբեր, շերտեր, համայնքներ

Առաջադրանքներ՝

  • Ի՞նչ է հասարակությունը։

Հասարակությունը դա մարդկանց խումբն է, որտեղ նրանք շփվում են, զարգանում, վիճում, ընկերանում և այլն։ Հասարակության անդամները ունեն նպատակ։

  • Ի՞նչ եք կարծում, մարդկային հասարակությունն ինչով է տրբերվում կենդանիների միավորումներից։

Մարդկային հասարակությունը և կենդանիների միակ մեծ տարբերությունը դա ամաչկոտությունն է, որոնք չունեն կենդանիները։

  • Ենթադրենք բարձրացել եք ավտոբուս և մաս կազմել ավտոբուսում եղած բազմության։ Ի՞նչ եք կարծում, դա խո՞ւմբ է, ինչո՞ւ։

Հասարակությունում կան խմբեր։ Խմբերը լինում են մեծ, փոքր, կարճաժամկետ և երկարաժամկետ։ Օրինակ, երբ մենք սպասում ենք խանութի հերթում դա կարճաժամկետ խումբ է։ Մեր նպատակը գումարը վճարելն է և նորից առանձնանալը։ Իսկ օրինակ, երբ դասարանի անդամները արդեն շատ տարի իրար հետ են դա արդեն երկարաժամկետ խումբ։

Այսինքն մենք, երբ բարձրանում ենք ավտոբուս դա կարճաժամկետ խումբ է։

  • Մտածեք՝ ինչը կարող է տարբեր շերտերում բախումների պատճառ դառնալ։

Օրինակ ուսուցիչների կոլեկտիվում կարող է բախման պատճառ դառնալ աշխատավարձը։ Կամ օրինակ դասարանի խմբում կարող է բախման պատճառ դառնալ սոցիալական խավը։

  • Մարդկանց միավորումների ի՞նչ տեսակներ գիտեք։

Մեծ, փոքր, կարճաժամկետ, երկարաժամկետ։

  • Փողոցում հավաքված ամբոխը խումբ է թե ոչ։

Քանի որ հավաքված ամբոխը չունեն մեկ ընդհանուր նպատակ, այսինքն խումբ չեն համարվում։

  • Ինչ է համայնքը, ովքեր են ղեկավարում ձեր համայնքը։