Ձմեռային ճամբար

dscn9930Ես մասնակցեցի ճամբարին և այն ինձ շատ դուր եկավ։ Մասնակցել եմ մարմնամարզական, ինչպես նաև լողի և հեծանվային ստուգատեսներին։ Մենք մասնկակցեցինք կլոր սեղանների, թե՛ որպես հյուր, թե՛ որպես մասնակից։ Մասնակցեցինք նաև տարբեր առարկաների ֆլեշմոբերի։ Քշեցինք հեծանիվ, մասնակցեցինք ընդանուր պարպմունքներին, որտեղ մենք առույգ պարեցինք և երգեցինք։

Մենք մեր դասարանով ճամբարի ընթացքում ամեն օր խաղում էինք «Ամենախելացին» և այլ տարբեր խաղեր։ Ինձ համար ամենահետաքրքիր օրը այն օրն էր, երբ գնացինք Երևան մոլ և կինոթատրոնում դիտեցինք մուլտֆիլմ։

Ինձ շատ-շատ դուր եկավ այս տարվա ձմեռային ճամբարը։