Ինչ են սովորեցնում տան պատերը

Առաջարկում եմ շարադրել մտքերը հետևյալ թեմաներից մեկով.

  • Ինչ են սովորեցնում տան պատերը
  • Կարանտինային մենախոսություն
  • Ինքնամեկուսացման տված ընծաները
  • Երբ միշտ պակասող ժամանակը սկսել է ավելանալ
  • Իմ երազանքների կատարյալ դասավանդողները
  • ԱյլԻնչ են սովորեցնում տան պատերը

Կածում եմ յուրաքանչյուրիս տան պատերին կան կախված ու փակցված տարբեր նկարներ ու իրեր։ Ամեն մի իր ունի իր պատմությունը և նշանակությունը։ Տան պատերը շատբան են ասում տան տիրոջ մասին։ Այժմ ես կփորձեմ պատմել մեր տան պատերի մասին։

0-02-05-90e37a469fab8c5e45261c6cf77ecf7ea3a46fa83848837b9cfd2275d69137a9_75e54679

Այս նկարը բերել ենք Եգիպտոսից։ Պապիրուսի վրա կարող ենք տեսնել հին եգիպտական աստվածների։ Տեսարանը վերցված է բուրգերի ներսում գտնված նկարներից։

0-02-05-38a39d719ec4183eff6850c8f01f7ee1fe7bebfc4082b0d4ba6662570f340357_441e42c5

Սրանք էլ ծնողներս բերել են Աֆրիկայից՝ փայտե դիմակներ ու աֆրիկացի կնոջ արձանիկ, որը գլխին դրված կուժով ջուր է տանում։ Աֆրիկայում դիմակները օգտագործվում էին ծիսական նպատակներով։ Ընդհանուր առմամբ դիմակները կարելի է բաժանել երկու խմբերի՝

  • Դիմակներ դեմքի համար, այս դիմակներում աչքերը սովորաբար փակ են լինում։ Այս դիմակները նրանք օգտագործում են թաղման արարողությունների և ծիսակատարությունների ժամանակ։
  • Երկչոտ դիմակներ, որտեղ դիմակների վրա հիմնականում պատկերված են լինում բնություն և գազաններ։ Այս դիմակները կրում են թաքնվելու համար, ավանդական փառատոնների, կամ չար ոգիներ կանչելու ժամանակ։

0-02-05-151b24691e3eef1c14897e488dc1bd9d13e538ba753efed9d5a2aa3316821d83_8e6e1d20-02-05-f4ade645fae2f20bb528e5a2bf82d5955be135f54274a220802a7bd1c5b8f4b3_aff87e89

Ունենք Վիետնամից բերված այսպիսի նկարներ։ Այստեղ կարող ենք տեսնել ընտանեկան տեսարան և իհարկե հրաշք Վիետնամի տեսարժան վայրերից։

Ունենք նաև յուղաներկով նկարված մի քանի նկարներ, որոնք նկարել է իմ պապիկի քույրիկը։

«Անահիտ» մուլտֆիլմի բառապաշարը (ընտանեկան նախագիծ)

Ես իմ մայրիկի հետ դիտեցի <<Անահիտ>> մուլտֆիլմը։ Այն անչափ հետաքրքիր էր։ Մուլտֆիլմում ես և մայրիկս գտանք օտար լեզուներով բառեր։ Ահա այդ բառերը։

Իստերիկա-իստերիակա բառը ռուսերեն բառ է, այն վրդովմունքի զգացում է։

Սյուրպրիզ-սյուրպրիզը ռուսերենից եկած բառ է, բայց այն շատ են օգտագործում նաև հայերենում։ Սյուրպրիզը նշանակում է անակնկալ։

Ուռա-ուռա բառը նույնպես ռուսերենից է։ Այն ուրախության նշան է։

Կուզնեց-կուզնեցը ռուսերենով է։ Կուզնեց նշանակում է մետաղի ձուլման վարպետ։ Իմ կարծիքով այս բառը մի քիչ ավելորդ է, որովհետև այս բառի փոխարեն կարող էին դնել հայերեն բառ, որը ավելի գեղեցիկ կհնչեր։

Գտել ենք նաև <<Գնաց կաշը>> արտահայտությունը։ Այն մի քիչ ավելորդ բառ է, բայց ավելի հումարային է դարձնում մուլտֆիլմը։

Մեա կուլպա-այս արտահայտությունը լատիներեն արտահատություն է, որը հայերեն թարգմանաբար նշանակում է իմ մեղքը։

Իմ կարծիքով այս օտար բառերը նույնիսկ հետաքրքիր են դարձնում մուլտֆիլմը։ Եթե այս բառերը չլինեինայդքան էլ ծիծաղելի և հումորային մուլտֆիլմ չէր ստացվի։

Ղազարոս Աղայանի «Անահիտ» հեքիաթը: Ընթերցանական-վերլուծական աշխատանք

  1. Ընթերցել Ղազարոս Աղայանի «Անահիտ» ստեղծագործությունը:
  2. Ամենատպավորիչ ու սիրելի տողերը տեղադրել բլոգում:Իրանց բոլոր հագուստներն ու կարասիքը իրանց ձեռքովն էին պատրաստում։ Նրանք ասում էին․
    <<Ուսումն ու արհեստը պետք է այնպես հյուսված լինին միասին, ինչպես Վաչագան թագավորի դիպակը իր խորհրդավոր թալիսմաններով>>։Այս հեքիաթի գլխավոր միտքն այն է, որ՝ <<Թագավորի կյանքը արհեստն է փրկել>>։ Այս լավ միտք է, և ինչ ժողովրդի մեջ որ գտնվում է մի այնպիսի սրբացած ավանդություն, դա ցույց է տալիս, թե ուրեմն՝ այն ժողովուրդը մեծ նշանակություն է տալիս արհեստներին, աշխատասիրությանը, որից գլխավորապես կախված է ժողովրդի բախտավորությունը։ Այդ բախտավորությունը ևս առավել ապահովանում է, երբ որ երկրի թագավորն ինքն անձամբ օրինակ է տալիս ժողովրդին և հովանավոր ու պաշտպան է դառնում արհեստին։-Միթե՞ այդպես, — ասաց Անահիտը և սկսեց բան անել դիպակը և ուշի-ուշով զննել նրա նկարները, որոնք ոչ թե թալիսմաններ, այլ՝ ծաղկագրեր են։ Անահիտը լուր ու մունջ կարդաց նրանց մեջ հետևալ խոսքերը․
    <<Իմ աննման Անահիտ, ես ընկել եմ մի սոսկալի դժոխքի մեջ։ Այս դիպակ բերողը նույն դժոխքի վերակացուներից մեկն է։ Ինձ մոտ է և Վաղինակը։ Դժոխքը գտնվում է Պերոժ քաղաքից դեպի արևելք, մի պարսպապատ մեհյանի հատակում։ Եթե շուտ օգնության չհասնես մենք կորած ենք հավիտյան։
  3. Գրել վերլուծական աշխատանք` շարադրելով մտքերը հետևյալ թեմաներից մեկով`
    • Անահիտից սովորածս
    • Վաչագանի մասին
    • Ինչով էր յուրահատուկ Անահիտը
    • Ինչպես կավարտեի հեքիաթը
    • Թե այս գիրքը չընթերցեի
    • Այլ թեմաԹե ինչպե՞ս գորգագործությունը փրկեց Վաչագան թագավորի կյանքը

Դարեր շարունակ արհեստները մեծ դեր են ունեցել մարդկանց կյանքում։ Օգնել են մարդկանց վաստակել ապրուստ և գոյատևել։Արհեստները շատ զարգացած էին եղել հին Հայաստանում։ Նա սովորեց գորգագործություն՝ նույնիսկ չպատկերացնելով, որ տարիներ հետո այն կարող է փրկել իր կյանքը։ Եվ իսկապես, մի անգամ, երբ նա շրջում էր իր երկրում, որպեսզի տեսնի, թե ինչպես է իր ժողովուրդը ապրում, չար մարդիկ, չճանաչելով նրանբռնեցին ևդժոխք նետեցին։ Գորգագործությունն էր, որ փրկեց Վաչագանի կյանքը։ Ինչպե՞ս։ Նա գործեց մի գեղեցիկ գորգ և ուղարկեց պալատ, որ վաճառեն այն։ Անահիտըկարդալով Վաչագանի գրած գաղտնի նամակը գորգի վրա հասկացավ նրա գտնվելու վայրը։ Անահիտը նամակը կարդալուց հետո զորք հավաքեց և գնաց ու փրկեց Վաչագան թագավորին։ Եթե Վաչագան թագավորը գորգ գործել չիմանար, ոչ ոք չէր իմանա նրա տեղըև նա կմահանար դժոխքում։ Գորգագործությունը արհեստ է և փրկության միջոց, ինչպես նկարագրվում է Ղ․Աղայանի իմ սիրելի <Անահիտ> հեքիաթում։

 

«Անահիտ» հեքիաթի և մուլտֆիլմի տարբերությունները

Սյուժետային տարբերությունները 
1. Գրքում արքայի կողակիցը Վաղինակն էր, իսկ մուլտֆիմում Սերոբը։

2. Մուլտֆիլմում Զանգին արքայի շունն էր, իսկ գրքում՝ Անահիտի ձին էր։

3. Գրքում ոչինչ չի ասվում Վարդավառի մասին, իսկ մուլտֆիլմում այն շատ գեղեցիկ նկարագրվում է։

4. Գրքում Վաչագանը  Անահիտի համար գործում է ոսկեթել բաճկոն, իսկ մուլտֆիլմում դառնում է գորգագործ և գործում Ա տառով գորգ։

5. Գրքում Անահիտին հանդիպելուց հետո Վաղինակին երկու իշխանների հետ ուղարկում են խնամախոսության, իսկ մուլտֆիլմում հենց աղբյուրի մոտ հանդիպման ժամանակ անում է ամուսնության առաջարկություն։

6. Մուլտֆիլմում գորգը տանելիս չար ուժերը առևանգում են արքային և Սերոբին, իսկ արքան ամուսնանալուց հետո գնում է, որպեսզի տեսնի թագավորությունը և այնտեղ նա հանդիպում է մի մորուքավոր մարդու, որը նրան խաբեությամբ տանում է դժոխք։

7. Գրքում չկար որևէ կախարդություն, իսկ մուլտֆիլմում այն մեծ դեր էր խաղում։

8. Գրքում արքայի նամակը տանում է դժոխքից մի մարդ, իսկ մուլտֆիլմում տանում է արքայի շունը` Զանգին։

9. Գրքում Անահիտը Վաչագանին փրկելու գնում է զոքով, իսկ մուլտֆիլմում՝ միայնակ։

10. Գրքում Վաղինակը կորչում է մինչև հարսանիքը, իսկ մուլտֆիլմում Վաղինակը (Սերոբ) և Վաչագանը կորչում են միասին։

Հերոսների տարբերություններ

1. Մուլտֆիլմում Սերոբը շատ դժգոհ և մրթմռթան մարդ էր, իսկ գրքում այդպես չէր։
2. Մուլտֆիլմի Շուշանը, ում սիրահարվում է Սերոբը գրքում չկար։
Տեսանյութ

 

Բարեմաղթանք մայրիկիս

Գրել 5-8 նախադասության սահմաններում գեղեցիկ ու ինքնատիպ մաղթանքներ` նվիրելով հարազատ մարդու:

Շուտով իմ մայրիկի ծննդյան օրն էև առիթից օգտվելով՝ ուզում եմ բարեմաղթանք գրել մայրիկիս։

Իմ սիրելի՛ մայրիկ, նախապես շնորհավորում եմ քո ծննդյան տարեդարձը։ Մաղթում եմ քեզ ջրի նման երկա՜ր կյանք։ Փայլի՛ր, ինչպես արևը, եղիր սիրվա՛ծ։ Աշխատանքի մեջ հաջողություն եմ մաղթում, տանը՝ ուրախություն և ծիծաղ։ Ինչքան լավ բան կա աշխարհում, ցանկանում եմ բոլորը քեզ։ Եղիր հմայիչ, ազատ և անկախ։ Գարնան պես միշտ ծաղկես։ Ես քեզ շա՜տ եմ սիրում, մայրի՛կ։

Ձոն ստուգատեսային նախագիծ

  • Պատրաստում ենք «Ձոն» ֆլեշմոբային տեսանյութեր,
  • Տեսանյութում ներկայանում ենք,
  • Արտասանում ենք սիրելիին, մորը կամ քրոջը նվիրված որևէ բանաստեղծություն կամ գեղեցիկ միտք` նախապես նշելով հեղինակին,
  • Վերջում արտասանությունը նվիրում ենք մեր նախընտրությամբ որևէ մեկին` մայրիկին, քույրիկին կամ մեկ ուրիշի,
  • Շնորհավորում ենք նրանց մեկամսյակը:
  • Մաղթանք ենք ասում:

Տեսանյութ

Ընտանեկան զվարճալի հարցախեղդի ֆլեշմոբ

  • Ընտրի՛ր ընտանիքի առնվազն երկու անդամի (հնարավորության դեպքում),
  • Վայրկյանացույցով պահի՛ր մեկ րոպե ժամանակ,
  • Ունեցի՛ր մանկական գրականության վերաբերյալ կազմածդ զվարճալի հարցերի ցանկը, որոնց հնարավոր է պատասխանել` միայն ասելով այո կամ ոչ: Հարցերը պետք է շատ լինեն, որ չհասցնեն սպառվել մեկ րոպեի ընթացքում:
  • Թղթի կամ ցանկացած այլ նյութի մակերեսին գրի՛ր առանձնաբար այդ երկու բառերը, որ ընտանիքիդ անդամները պատասխանները տան` դրանցից մեկը ցույց տալով:
  • Սկսիր արագ-արագ տալ հարցերը` երկար ժամանակ չտալով դրանց շուրջ մտածելու համար:

Հաշվետվություն․ մարտի 30-ից ապրիլի 3-ը

Այժմ ես իմ ժամանակը անցկացնում եմ իմ ընկերուհիների հետ՝ տեսազանգով խոսելով։ Օգնում եմ իմ մայրիկին տան գործերով։ Ես իջնում եմ բակ` խաղալու և մարզվելու։ Եթե կան տեսադասերմասնակցում եմ տեսադասերին։ Անում եմ մնացած տնային աշխատանքները։ Ընթերցում եմ հանձնարարված գրքերը։ Ճաշում եմ ընտանիքիս հետ և զբաղվում նկարչությամբ։ Երեկոյան նայում եմ տարբեր ֆիլմեր։ Սիրում եմ մայրիկիս հետ խաղալ տարբեր սեղանի խաղեր, օրինակ` մոնոպոլիա, քարտերով խաղեր և շատ եմ սիրում խաղալ <<Uno>> խաղը, այն շատ զվարճալի խաղ է։ Ընթրում եմ և ժամանակ անցկացնում իմ ընտանիքի հետ։