«Սասնա ծռերի հետ» նախագիծ

Էպոսային բացահայտում.

    • Ընտրել էպոսում գործող որևէ կերպար (կարելի է ընտրել ոչ միայն կերպար, օրինակ` Թուր Կայծակին կամ Քուռկիկ Ջալալին),
    • Նրա մասին հավաքել հնարավորին շատ ու հետաքրքիր տեղեկություններ` ամբողջը ներկայացնելով տեսանյութի տեսքով:

Ես ընտրել եմ Ծովինարին։ Ահա որոշ տեղեկություններ նրա մասին։

Ծովինար

 

Ամիսներ անց նախագիծ

Պատրաստել տեսանյութ, որտեղ կներկայացնես.

  • Միջին դպրոց գալուց առաջ ունեցածդ պատկերացումները, ապրումները,
  • Միջին դպրոցից ստացած առաջին տպավորություններդ,
  • Մեկ տարվա ընթացքում մայրենիից և այլ առարկաներից ունեցած ձեռքբերումներդ,
  • Այն, ինչ չէիր կարողանում կամ դժվարությամբ էիր կարողանում անել մինչ այստեղ գալդ ու կարողացար հաղթահարել,
  • Թե ինչպես էր անցնում դպրոցական առօրյադ մինչ հեռավար-առցանց ուսուցման անցնելը, ինչպես է անցնում հիմա:
  • Ընտանիքի որևէ անդամից հարցազրույց վերցնել` պարզելով մեկ տարվա ընթացքում քո ուսման մեջ և այլ առումներով ունեցած առաջընթացի մասին նրա կարծիքը:
  • Վերջում կընթերցես փոքրիկ նամակդ` ուղղված կրտսերդպրոցական ընկերներիդ: Նամակումդ կարող ես խորհուրդներ տալ նրանց`պատրաստելով հաջորդ տարի վեցերորդցի դառնալուն:

Ստեղծագործական աշխատանք

Ստեղծագործական աշխատանքների թեմաներ

  • Հետ նայելով
  • Ինչ են փոխել ամիսները
  • Ինչով է յուրահատուկ մեր սերունդը
  • Մեծերի անհասկանալի աշխարհը
  • Ներկաս
  • Ինչպես գիրքը ճիշտ ընթերցել
  • Ինչպիսի դասավանդող է կյանքը
  • Այլ

 

Ինչով է յուրահատուկ մեր սերունդը

Մեր սերունդը շատ յուրահատկություններ ունի։ Օրինակ, երբ ես ծնվեցի,արդեն կային զարգացած էլեկտրոնային սարքեր, իսկ մինչև այդ մարդիկ նույնիսկ չէին պատկերացնում, որ այդպիսի բաներկլինեն։ Այժմ մեր սերունդը շատ զարգացած է.գրեթե բոլոր մարդիկ իրենց օրվա մեծ մասը անցկացնում են՝ օգտվելով էլեկտրոնային սարքերից՝ հեռախոսներից, համակարգիչներից և այլն։ Կան այնպիսի աշխատանքներ, որ մարդիկ դրանք կարողանում են կատարել միայն համակարգիչներով կամ այլ սարքերով։ Եթե մեր սերունդը չլիներ, մեր դպրոցը գոյություն չէր ունենա, քանի որ այս դպրոցում պարտադիր է ունենալ համակարգիչ։ Այսպիսով, մեր սերունդը և մարդիկ շատ զարգացած են և առանձնահատուկ։

Ընթերցանական-վերլուծական աշխատանք

  • Ընտրել որևէ ստեղծագործություն նախընտրած հեղինակից:
  • Այն մանրամասն ընթերցել:
  • Բլոգում գրել ընթերցանական-վերլուծական աշխատանք, որտեղ կարելի է ներառել հետևյալ կետերը.
    • Հավանած գեղեցիկ մտքեր
    • Կերպարների մասին
    • Սյուժեի յուրահատկությունը
    • Համեմատություն այլ ստեղծագործությունների կամ ֆիլմերի հետ
    • Կարծիքը ստեղծագործության և հեղինակի մասին

Ես ընթերցեցի Գաբրիել Դը Վիլնյովի <<Գեղեցկուհին և հրեշը>> հեքիաթը։ Ես մանկուց շատ եմ սիրել այս հեքիաթը, ֆիլմը կամ մուլտֆիլմը։ Ես կներկայացնեմ հեքիաթից իմ հավանած գեղեցիկ մտքերը։

  1. Զգույշ, որ հորը չարթնացնի, երկտող գրեց ու ճամփա ընկավ դեպի ամրոց:
    Սիրելի՝ հայրիկ, քո փոխարեն ես եմ գնում հրեշի ամրոց։ Ասնսահման սիրով՝ Գեղեցկուհի։
  2. Կուրացուցիչ լույս բռնկվեց․․․ մի գեղեցիկ արքայազն ծնկաչոք հայտնվեց նրա դիմաց։
    — Ես քեզ տեսել եմ երազում․․և այն նկարում, — զարմացավ գեղեցկուհին։

Այժմ ես կներկայացնեմ հեքիաթի և ֆիլմի կարևոր տարբերությունները։

  1. Հեքիաթում Գեղեցկուհին ուներ երկու քույր, իսկ ֆիլմում միայն նա էր։
  2. Ֆիլմում, երբ հայրը ընկնում է Հրեշի ամրոցը, հրեշը նրան նետում է բանտ, իսկ հեքիաթում այդպես չէ։
  3. Հեքիաթում, երբ Հրեշը Գեղեցկուհուն երկու շաբաթով ազատեց, որպեսզի նա գնա տուն, Գեղեցկուհին հայտնվեց տանը կախարդական մատանիով, իսկ ֆիլմում Գեղեցկուհին գնաց տուն իր ձիով։
  4. Հեքիաթում չկար այն կերպարը, ով սիրահարվել էր Գեղացկուհուն՝ Գաստոնը։

Մի բլոգի հետքերով

  • Ընտրում ես քո կամ դասընկերներիցդ մեկի բլոգը:
  • Պատրաստում ես տեսանյութ, որտեղ այցելում ես տվյալ բլոգ և ներկայացնում կարծիքդ`
    • Բլոգի գույների, դիզայնի մասին,
    • Բլոգի բաժինների, թեմաների մասին,
    • Որևէ նյութ գտնելու` հեշտ կամ դժվար լինելու մասին,
    • Ավելորդ ծանրաբեռնող նյութերի կամ բաժինների մասին,
    • Այլ:
  • Վերջում ասում ես, թե ինչը կփոխեիր քո կամ ընկերոջդ բլոգում, որ այն ավելի լավը դառնար:

Ստեղծագործական աշխատանք

Ստեղծագործական աշխատանքների թեմաներ

  • Թե գտնեի ամեն ցավ ապաքինող միակ հաբը…
    • Երազելու կարևորության մասին
    • Իրականությունից հեքիաթ գնալու ճանապարհները
    • Երբ գարուններից մեկը որոշեց տարբերվել
    • Մեր կողմից չգնահատվածը
    • Ապագայի ու ներկայի հավերժական կռիվը
    • Փնտրելով ճիշտ ապրելու գաղտնիքը
    • Այլ

Գործնական քերականության առաջադրանքներ

79. Փորձի´ր բացատրել, թե ընղգծված բայը ո´ր դեպքում Է եզակի և ո´ր դեպքում՝ հոգնակի:

Ա. Գառն արածում Է: Եզակի

Բ. Գառներն արածում են: Հոգնակի

Գ. Գառների հոտն արածում Է: Եզակի

Ա. Գայլը գյուղ մտավ: Եզակի

Բ. Գայլերը գյուղ մտան: Հոգնակի

Գ. Գայլերի ոհմակը գյուղ մտավ: Եզակի

Ա. Մեղուն ծառին նստեց: Եզակի

Բ. Մեղուները ծառին նստեցին: Հոգանկի

Գ. Մեղուների պարսը ծառին նստեց: Եզակի

 

101.      Փակագծում արված թվականներն այնպե´ս գրիր, որ պատասխանեն ոչ թե քանի՞, այլ ո՞ր կամ ո՞րերորդ հարցին (ո՞ր ածանցով դարձրիր):

Օրինակ՝ (Հինգ) տարի է՝ դպրոց եմ գալիս: — Հինգերորդ տարին է՝ դպրոց եմ գալիս:

Տասներորդ օր է, որ բակ չեմ իջել:

Երրորդ դասարանցի քույրիկս երկու տարով փոքր է ինձնից:

Երկիր թռչող յուրաքանչյուր երկրորդ նավն ինձ հյուրեր է բերում:

Խաղի երեսունհինգերորդ րոպեում եղբայրս գոլ խփեց:

Մեկից սկսած յուրաքանչյուր տասներկուերորդ թիվն աոանց մնացորդի կբաժանվի տասներկուսի:

Յուրաքանչյուր չորրորդ ամսվա քսանութերորդ օրը նվիրում էր աշխատանքսւյին սեղանն ու պահարանը կարգի բերելուն:

Իմ առաջին գործը քեզ սիրով օգնելն է:

Կյանքի ութսուներկուերերդ տարում որոշեց հեծանիվ քշել:

 

284.         Նախադասությու ններր լրացրո´ւ:

Երբ արևը ծագում էր, նա մեն-մենակ քայլում էր իր գեղեցիկ պարտեզներում:

Վերջապես, երբ մթնեց, դուրս եկավ թփերի միջից:

Վանդակում, որտեղից նա դուրս եկավ, կերի արկղն էր միայն մնացել:

Եթե երազանք պահեի, ջիներն ու իֆրիտներր (արևելյան հեքիաթների հերոս ոգիներ են) կռվարարներին անապատի ու սպիտակ ջորիներ կամ նռան հատիկներ կդարձնեին:

Թե որ ապացուցես, ես էլ առանց հակառակվելու ու քննարկելու կհավատամ:

 

288. Նախադասությունները  լրացրո´ւ:

Քաղցած աղվեսը, որը շատ խորամանակ էր, աքլորին համոզում էր:

Իմ Չամլիի  (կապիկ է) նման ուղեկցի հետ, որը, շատ չարաճճի էր, հեշտ չէր ռեստորան մտնելը:

Մի բարձրահասակ, նիհար  տղամարդ էլ, որի  ընկերը վազում էր,  մեքենայի մոտ էր սպասում:

Իմ գազանանոցի կենդանիները, որոնց ես շատ եմ սիրում, արշավի իմ ընկերներն են:

Ինչպես կատուն էր կծկվել, այդպես  էլ այդ  խոշոր շիմպանզեն կծկվել-քնել էր վանդակի անկյունում:

Հանկարծ, կարծես մի ակնթարթում, հայտնվեց օրվա հերոսը:

Ինչը որ սկյուռիկինն էր, անտառի ամենահաստաբուն ծառի տակ է պահված:

 

289. Սխալ կազմված ժխտական ձևերն ուղղի´ր:

Երեկո չէ: Մութը չի տիրել ու չի ծածկել ոչինչ: Սամվելը չի ճեմում գեղեցիկ կահավորված ընդունարանում: Առաստաղից կախված  ջահը բոլորովին չէ  լուսավորում սենյակը: Տան­տիրոջ քայլվածքն անհանգիստ չէ: Նա միայնակ չէ իր առանձնատանը: Հանկարծ դուռը չի բացվում: Ներս մտնողն ընկերը չէ: Բավական չէ՞ սպասեցնեք մարդկանց:

300.  Ընդգծված նախադասությունը (հեղինակի խոսքը) գրի´ր՝

ա) ուրիշի ուղղակի խոսքից  առաջ,
բ) ուրիշի ուղղակի խոսքից  հետո:

-Քեզ հետ խաղալ չեմ կարող,-պատասխանեց  աղվեսը,- ես ընտելացած չեմ:

-Վարվելակարգը թույլ չի տալիս միապետի ներկայությամբ հորանջել,- ասաց թագավորը, -քեզ արգելում եմ հորանջել:

Աղվեսը պատասխանեց․

-Քեզ հետ խաղալ չեմ կարող, ես ընտելացած չեմ։

 

Թագավորը ասաց․

-Վարվելակարգը թույլ չի տալիս միապետի ներկայությամբ հորանջել, քեզ արգելում եմ հորանջել:

 

-Վարվելակարգը թույլ չի տալիս միապետի ներկայությամբ հորանջել, քեզ արգելում եմ հորանջել,-ասաց թագավորը։

 

-Քեզ հետ խաղալ չեմ կարող, ես ընտելացած չեմ, -պատասխանեց աղվեսը։

 

 

 

 

 

 

 

 

 

Զատկական իրարանցում (ընտանեկան նախագիծ)

Պատրաստում ենք տեսաֆիլմ, որը կունենա երեք մաս

  • Տոնից առաջ
    • Ներկայացնում ենք, թե ինչպես է ընտանիքը պատրաստվում տոնին:
    • Հարցազրույց ընտանիքի անդամների հետ այն մասին, թե ինչպես են պատկերացնում այս տարի տոնի նշումը, ինչ գիտեն տոնի մասին, տոնի անվան մասին:
  • Տոնը
    • Ներկայացնում ենք տոնը մեր ընտանիքում:
    • Հավկիթների ներկումը, զարդարումը, կռիվը դրանցով:
    • Ընտանեկան այլ ավանդույթներ:
  • Տոնից հետո
    • Պատմում ենք, թե ինչպես է անցել տոնը, ինչպիսի տպավորություններ ունենք:
    • Հարցազրույց ընտանիքի անդամների հետ, թե ինչպես անցավ տոնը:

Տոնից առաջ

 Տոնը

Տեսանյութ

Տոնից հետո

Այս տարի Զատիկը այդքան էլ ուրախ չանցավ։ Թագավարակի պատճատով չունեցանք հյուրեր, իսկ հայրիկս էլ քաղաքից բացակայում էր։ Մայրիկիս հետ պատրաստեցինք բոլոր ավանդական ճաշատեսակները, ներկեցինք հավկիթները։ Այդպիսով փորձեցինք պահպանել զատկական տրամադրությունը։ Հուսով եմ հաջորդ տարի  ավելի զերծ կմնանք համաճարակներից և ավելի ուրախ կնշենք Զատիկը։

Իմ հեղինակած նախագիծը

  • <<Գուշակիր դրոշը գոյականներով>> ընտանեկան նախագիծ
  • Ընտրված տասը դրոշները առավելագույնը երկու գոյականների օգնությամբ նկարագրել ընտանիքի որևէ անդամին։
  • Ընտանիքի անդամը պետք է մեկ րոպեի ընթացքում կարողանա գուշակել դրոշը գոյականներով։
  • Ահա դրոշները

Это слайд-шоу требует JavaScript.