Նյարդային համակարգ

Լրացուցիչ աշխատանք:

Գտնել տեղեկություններ նյարդային հիվանդությունների վերաբերյալ, որոնք են  դրանց առաջացման պատճառները և կանխարգելման մեթոդները:

Նյարդային համակարգը կառավարում է ձեր մարմնի գործունեության մեծ մասը:
Այն թույլ է տալիս, որպեսզի դուք քայլեք, խոսեք, կուլ տաք, շնչեք կամ սովորեք։

Մեր նյարդային համակարգը կազմված է հետևյալ երկու հիմնական բաժիններից՝

  • Կենտրոնական նյարդային համակարգ, որն իր հերթին կազմված է գլխուղեղից և ողնուղեղից
  • Ծայրամասային նյարդային համակարգ, որը կազմված է կենտրոնական նյարդային համակարգի մարմնի մյուս շրջանների հետ կապող նյարդերից:

    Նյարդերը կազմված են նյարդային բջիջներից, որոնց անվանում են «նեյրոններ»: Յուրաքանչյուր նեյրոն ունի բջջամարմին, աքսոն («ոտք») և բազմաթիվ դենդրիտներ (այլ բջիջների հետ կապեր):

Ի՞նչ գործառույթներ է կատարում նյարդային համակարգը

Ձեր գլխուղեղը ողնուղեղի և ծայրամասային նյարդային համակարգի միջոցով «հաղորդագրություններ» է ուղարկում, որպեսզի՝

  • կառավարի ձեր ձեռքերի և ոտքերի շարժումները
  • կառավարի ձեր օրգանիզմի ինքնաբուխ գործառույթները, օրինակ՝ ձեր սրտի, օրգանների և ներզատական և այլ գեղձերի գործունեությունը:

Նյարդային համակարգը նաև ներգրավված է տեսողության, լսողության, հոտի, համի և հպման զգացողությունների առաջացման և կառավարման մեջ:
Գլխուղեղը, որը հանդիսանում է նյարդային համակարգի մի մասը և «կենտրոնը», ստեղծում է ձեր մտքերը, զգացումները և հույզերը, ինչպես նաև կառավարում է ձեր մարմնի գործառույթների մեծ մասը։

Նյարդային համակարգի հիվանդությունները

Կան հազարավոր վիճակներ, որոնք սկսվում կամ ազդում են նյարդային համակարգի վրա, այդ թվում՝

  • դեգեներատիվ հիվանդություններ, օրինակ՝ ցրված սկլերոզ
  • ինսուլտ
  • ողնուղեղի վնասվածքներ
  • ցնցումային հիվանդություններ
  • քաղցկեղ, օրինակ՝ ուղեղի ուռուցքներ
  • վարակներ

Ի՞նչ ախտանիշներ կարող են առաջանալ

Կան նյարդային համակարգի հետ կապված որևէ խնդրի առկայության մասին «հուշող» շատ տարբեր ախտանիշներ՝

  • գլխացավեր
  • մշուշոտ տեսողություն կամ տեսողության այլ խանգարումներ
  • ընդհանուր թուլություն և հոգնածության զգացում
  • վարքագծային փոփոխություններ
  • հավասարակշռության խանգարումներ
  • մկանային ուժի թուլություն կամ կորուստ
  • աղավաղված խոսք
  • հիշողության կորուստ 

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s