Բնագիտություն, տեսադասին կատարված առաջադրանքներ 14.05.2020

Հարցեր.

1. Ինչո՞վ է պայմանավորված օրգանիզմի ամբողջականությունը։
Օրգանիզմի ամբողջականությունը պայմանավորված է ամեն մի օրգանի հետ, երբ ամեն մի օրգան կատարում է իր աշխատանքը:
2. Ի՞նչ տեղի կունենա, եթե կենդանին չստանա բավարար քանակությամբ սննդանյութ։
Կենդանու մոտ կնվազի ակտիվությունը, կդանդաղի աճը, խանգարվում է բջիջների վերականգնումը։

3. Ցողունի վնասվածքն ի՞նչ հետեւանք կարող է ունենալ բույսի կյանքում։
Եթե ցողունը վնասվի բույսը չի կարող սնվել, քանի որ ջուրը և հանքային աղերը անցնում են ցողունի միջով։

4.Ի՞նչ կլինի, եթե կենդանի օրգանիզմները դադարեն սնվել: Պատասխանը հիմնավորե՛ք։
Եթե կենդանի օրգանիզմը չսնվի կդադարի աճն ու զարգացումը, շնչառությունը և բազմացումը, քանի որ նա չի կարող սնվել։

Նկարչության աշխատանք

Այս անգամ մեզ հանձնարարված էր,նկարել մեր նախընտրած հերոսին։ Ես շա՜տ հերոսններ գիտեի։ Մտածելուց հետո կանգնեցի Սասունցի Դավթի վրա։ Նկարեցի էպոսից հատված։ Ես ընտրել էի նրան, որովհետև մենք հիմա մայրենի առարկայում ուսումնասիրում ենք Սասնա Ծռեր էպոսը։

Ահա իմ նկարը։

thumbnail_IMG_20200511_225628