Ամիսներ անց նախագիծ

Պատրաստել տեսանյութ, որտեղ կներկայացնես.

  • Միջին դպրոց գալուց առաջ ունեցածդ պատկերացումները, ապրումները,
  • Միջին դպրոցից ստացած առաջին տպավորություններդ,
  • Մեկ տարվա ընթացքում մայրենիից և այլ առարկաներից ունեցած ձեռքբերումներդ,
  • Այն, ինչ չէիր կարողանում կամ դժվարությամբ էիր կարողանում անել մինչ այստեղ գալդ ու կարողացար հաղթահարել,
  • Թե ինչպես էր անցնում դպրոցական առօրյադ մինչ հեռավար-առցանց ուսուցման անցնելը, ինչպես է անցնում հիմա:
  • Ընտանիքի որևէ անդամից հարցազրույց վերցնել` պարզելով մեկ տարվա ընթացքում քո ուսման մեջ և այլ առումներով ունեցած առաջընթացի մասին նրա կարծիքը:
  • Վերջում կընթերցես փոքրիկ նամակդ` ուղղված կրտսերդպրոցական ընկերներիդ: Նամակումդ կարող ես խորհուրդներ տալ նրանց`պատրաստելով հաջորդ տարի վեցերորդցի դառնալուն: