Պատմություն ուսումնա-հետազոտական աշխատանք

 

  1. Թվարկել I-IV դարերի հայոց պատմության կարևորագույն իրադարձությունները: Վերջիններիս ընտրությունը հիմնավորել;

Քրիստոնեության ընդունում 301 թ․

117 թվին հռոմեացիները ճանաչեցին Սանատրուկի որդի Վաղարշ Ա-ի (117-140 թթ.) իշխանությունը: Նրա օրոք պարսպապատվեց Վարդգեսավանը, վերածվեց պետության մայրաքաղաքի՝ թագավորի անունով ստանալով Վաղարշապատ անվանումը:

Մինչև Վաղարշ Բ-ն հայոց թագավորները նշանակվում էին մեծ մասամբ պարթև Արշակունիների տոհմի ներկայացուցիչներից և հաստատվում Հռոմի կողմից:

2. Սահմանել «Քրիստոնեություն» հասկացությունը և նրան առնչվող 10 հասկացություն;
Քրիստոնեությունը միաստվածային կրոն է, իսլամի և բուդդիզմի հետ մեկտեղ մտնում է երեք համաշխարհային կրոնների թվի մեջ։
Առաքելական եկեղեցի
Աստվածաշունչ (սուրբ գիրք)
Ըստ քրիստոնեության՝ մարդկային կյանքն ամենամեծ արժեքն է։
Չարի սկիզբը համարվում է ոչ թե ֆիզիկական աշխարհը, այլ հոգևորը։
Սուրբ մկրտություն
Սուրբ երրորդություն
Մարդը դիտարկվում է որպես հոգով անմահ, ստեղծված Աստծո կողմից իր նմանությամբ։
Խաչելություն
12 առաքյալներ
Քրիստոնեության և եկեղեցու շնորհիվ պահպանվել են մեր լեզուն և մշակույթը։

  1. Վերլուծել անհատի դերը պատմության մեջ որևէ պետական կամ մշակութային գործչի օրինակով։

Տիգրան Մեծ՝ ամենակարկառուն հայկական թագավորներից մեկը։ Ինչպես ընդունված է ասել, նրա որոք Հայաստանը ձգվել է ծովից ծով։ Հիմնադրել է բազմաթիվ քաղաքներ, նրա վարած քաղաքականության շնորհիվ ունեցել ենք զարգացած երկիր բոլոր ասպարեզներում՝ մշակույթ, արհեստ, կրթություն, առևտուր․․․Մեզ են հասել Տիգրան Բ-ի պատկերով և տիտղոսների հիշատակությամբ բազմաթիվ դրամներ (բրոնզ, արծաթ), որոնք հատվել են Հայաստանում։ Տիգրան Մեծի կերպարին անդրադարձել են բազմաթիվ գրողներ և կոմպոզիտորներ։

Տրդատ Ա

Արշակունիները ծագումով պարթև են: Մ.թ.ա. 247 թ. նրանք գահ բարձրացան Պարթևստանում՝ հիմնելով Հին աշխարհի հզորագույն պետություններից մեկը: Առաջին դարում, երբ Մեծ Հայքում կործանվեց Արտաշեսյանների թագավորությունը, հայ ազնվականությունը հռոմեական տիրակալությունից ազատվելու համար հայացքը հառեց ցեղակից ու բարեկամ պարթևներին՝ Վաղարշ արքայից (52-80) զինական օգնություն խնդրելով: Կնքվում է հայ-պարթևական դաշինք, որի համաձայն Հռոմի դեմ հաղթական պատերազմի ավարտից հետո Վաղարշի եղբայր Տրդատը պետք է թագավորեր Մեծ Հայքում: Մինչ այդ Արշակունիների տոհմից հայոց գահին բազմել էին Որոդեսն ու Արշակ Առաջինը, սակայն նրանց թագավորությունը կարճ էր տևել: 52 թ. Տրդատ Առաջինը հայ ավագանու աջակցությամբ բազմում է հայոց գահին և հիմք դնում հայ Արշակունիների թագավորությանը (52-428): Սկսվում է երկարատև պատերազմ Հռոմի դեմ, որն ավարտվեց Եռանդի ճակատամարտում Հռոմի խայտառակ պարտությամբ: Հռոմեական ողջ զորքը՝ Պետոս զորավարի գլխավորությամբ, անցավ անարգանքի լծի տակով, և Ներոն կայսրը ստիպված էր ճանաչել Արշակունիների իրավունքները Մեծ Հայքում: Ներոն կայսրը Տրդատին հրավիրում է Հռոմ՝ թագադրելու։ Հռանդեայում հաշտության պայմանագիր կնքելուց հետո 3500 հոգանոց շքախմբով մեկնում է Տրդատը Հռոմ, որտեղ նրան ընդունում են արքայավայել։ Ներոնը բացի թագից նաև արհեստավորներ է տրամադրում հռոմեացիների կողմից ավերված Արտաշատի վերականգնման համար։ 66 թվականին Տրդատ Ա-ն վերադառնում է Մեծ Հայք։Տրդատը, հաղթահանդեսով մտնելով Հռոմ, այնտեղ վավերացրեց իր իրավունքները հայոց գահին: Կնքված պայմանագրով այնուհետ Մեծ Հայքի թագավորին պետք է առաջադրեր պարթևաց արքան, հաստատեր՝ Հռոմի կայսրը:

Քրիստոնեություն

Քրիստոնեությունը համաշխարհային կրոններից մեկն է, որը հիմնվել է Հիսուս Քրիստոսի, նրա 12 առաքյալների ու 70 աշակերտների կողմից Պաղեստինում: Քրիստոնեությունը բաժանված է երեք մեծ ճյուղերի՝ կաթոլիկություն, ուղղափառություն և բողոքականություն, որոնք էլ իրենց հերթին բաժանված են հազարավոր ճյուղավորումների: Այսօր դժվար է բնորոշել քրիստոնեության դավանաբանությունը, քանի որ բազմաթիվ են հավատքի այն դրույթները, որոնք եթե ընդունելի են մեկ կամ մի քանի եկեղեցիների կողմից, ապա ընդունելի չեն մյուսների կողմից:
Քրիստոնեական ավանդական ուղղությունները ընդունում են յոթ խորհուրդներ, իսկ բողոքական եկեղեցիների մեծ մասը՝ երկու խորհուրդներ: Քրիստոնեական կրոնի աստվածը Ս. Երրորդությունն է՝ Հայրը, Որդին և Ս.Հոգին։ Նրա միաստվածային բնույթը հաճախ տարակարծությունների ու պառակտումների պատճառ է եղել քրիստոնեության ներսում: Քրիստոնեությունը տարածված է Եվրոպայում, Ռուսաստանում, հյուսիսային ու հարավային Ամերիկաներում և այլուր:

Կրոնը Հին աշխարհում

Հնադարյան մարդկանց հասկացությամբ աշխարհում գոյություն ունեն ամենակարող ոգիներ` աստվածություններ: Բնության բոլոր երևույթները, ըստ հին մարդկանց, կախված էր բարի կամ չար աստվածներից: Հնում, բոլոր հին պետության կազմավորման զուգընթաց ձևավորվում և առաջանում էր նաև պաշտամունքը: Յուրաքանչյուր երկիր ուներ իրեն աստվածը, որը համարվում էր իր երկրի կամ ցեղի պաշտպանն ու հովանավորող: Յուրաքանչյուր ցեղ ուներ իր աստվածը, որին պաշտում էին ու աղոթում էին: Կամաց-կամաց առաջ եկան մարդիկ, որոնք հետևում էին աստվածների պաշտամունքին: Նրանք կոչվում էին քրմեր: Քրմերը խնամում էին տաճարներում դրված արձանները: Քրմերը մեծ մասամբ բարձր դասի մարդիկ էին: Հիմնականում աստվածները պատկերվում էին կենդանիների կերպարանքով: Ամեն մի ցեղ մտածում էր, որ առաջացել են տվյալ կենդանուց կամ թռչունից և տոտեմ դարձնելով տվյալ կենդանու մորթին կամ թռչյունի փետուրը` պատշում էին նրան:

Հունաստան
Հին աշխարհի պետություններից է նաև Հունաստանը, որտեղ զարգամուն էր մշակույթը, ինչպես նաև կրոնը, որի վրա ազդեցություն ուներ Բաբելոնական կրոնը: Հունական կրոնը ձևավորվել է այն ժամանակ, երբ մարդիկ անզոր էին բնության դեմ մղված պայքարում: Աշխարհի ծագման մասին Հույները արտահայտվել են բազմաթիվ ֆանտաստիկական զրույցներում կամ առասպելներում: Հույները գտնում էին, որ հողը, ջուրը, երկինքը սկզբում անջատ չեն եղել: Եղել է քաոսային վիճակ և այդ քաոսից անջատվել է Գեա երկրի աստվածուհին և Ուրանոս երկնքի աստվածը: Նրանց որդին` Զևսը, սպանելով հորը, դարձել է բոլոր աստվածների հայրը և ապրել է բոլոր աստվածների հետ Օլիմպոս լեռան վրա: Զևսը ողջ տիեզերքը բաժանել էր իր կողմնակիցների միջև: Ինքը համարվում էր կայծակի աստվածը: Կինը`Հերան, երկնքի տիրուհին էր, եղբայրը` Պոսեյդոնը, ծովերի տիրակալն էր, Հադեսը` ստորերկրյա աշխարհի: Հունական դիցարանում կան բազմաթիվ աստվածներ, որոնց մասին պատմում են առասպելները: Կան նաև կիսաաստված հերոսներ, որոնք ծնվել են աստվածներից և մարդկանցից: Օրինակ` Հերակլեսը, Փեսևսը, Էդիպը և այլն: Հունական առասպելներն ու պոեմները պատմվում են մինչև այսօր: Հունաստանում բոլոր աստվածների պատվին կառուցվում էին տաճարներ, որտեղ դրվում էր նրանց արձանները և երկրպագում էին նրանց:

Հին Հռոմի ճարտարապետությունը և շինարարական տեխնոլոգիաները

Հռոմեական ջրանցույցներ

102014404_univ_lsr_lgՀԻՆ աշխարհի ճարտարապետության գլուխգործոցներից ամենից շատ աչքի են ընկնում հռոմեական ջրանցույցները, կամ՝ ակվեդուկները։ Հռոմեացի կառավարիչ և ջրամատակարարման համակարգի վերահսկիչ Սեկստուս Հուլիուս Ֆրոնտինուսը (մ.թ. 35-ից մինչև մոտ 103թ.) գրել է. «Չափազանց կարևոր այս կառույցների հսկայական համակարգը, որի միջոցով մեծ քանակությամբ ջուր է մատակարարվում, կարող եք համեմատել ոչ մի օգուտ չբերող [եգիպտական] բուրգերի կամ հունական ոչ պիտանի, թեև հայտնի շատ կառույցների հետ»։

Հնում քաղաքները սովորաբար կառուցում էին այն վայրերում, որտեղ ջրի առատ պաշար կար։ Հռոմը բացառություն չէր։ Սկզբնական շրջանում Տիբեր գետը և նրա մոտակայքում եղած աղբյուրները քաղաքն ապահովում էին ջրով։ Սակայն մ.թ.ա. 4-րդ դարում քաղաքը սկսեց արագորեն ընդարձակվել, ուստի ավելի շատ ջրի կարիք առաջացավ։ Քանի որ շատերն իրենց տներում հոսող ջուր չունեին, հարյուրավոր անձնական ու հանրային բաղնիքներ կառուցվեցին։ Հռոմի առաջին հանրային բաղնիքը ջուր էր ստանում Ակուա Վիրգո ջրանցույցից, որը սկսել էր գործել մ.թ.ա. 19-րդ դարում։ Ջրանցույցը կառուցել էր Մարկոս Ագրիպպան՝ Օգոստոս կայսեր մտերիմ ընկերը, որն իր հսկայական կարողությունից մեծ միջոցներ տրամադրեց Հռոմի ջրամատակարարման համակարգի վերանորոգման և ընդլայնման համար։ Բաղնիքները դարձան հասարակական հավաքատեղիներ։ Մեծ բաղնիքները նույնիսկ այգիներ ու գրադարաններ ունեին։ Ջրանցույցների ջուրը, որի հոսքը կանգնեցնել հնարավոր չէր, բաղնիքներից լցվում էր կոյուղի՝ շարունակ մաքրելով այն կեղտից։ Այդպես մաքրվում էր նաև բաղնիքներին կից կառուցված արտաքնոցների կեղտը։

«Տրդատ և Գրիգոր. առասպել և իրականություն»

Քրիստենության ընդունումը Տրդատ Գ-ի կողմից համարվում է Հայաստանի պատմության ամենակարևոր իրադարձություններից մեկը։ Երբ խոսում ենք Հայաստանում քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելու մասին, առաջինը մտաբերում ենք Տրդատ Գ-ի և Գրիգոր Լուսավորիչին։ Սակայն Քրիստոնեությունը քարոզվել է Հայաստանում դեռևս առաջին դարում երկու առաքյալների կողմից, այդ պատճառով Հայկաական եկեղեցին կոչվում է Հայակական Առաքելական եկեղեցի։ Թե ինչու Տրդատ Գ արքան որոշեց 301 թվականին քրիստոնեությունը ընդունել որպես պետական կրոն:

Առասպել

Քրիստենության ընդունման մասին գրել են պատմիչներ Մովսես Խորենացին և Ագաթանգեղոսը։ Ըստ իրենց պատմության Հայաստանի հարևան երկրում կատարվում են տարբեր իրադարձություններ,որի պատճառով տապալվում է Արշակունյանց տոհմը։ Հայաստանի արքա Խոսրով Ա-ն պատերազմ է հայտարարում Սասանյան Պարսկաստանին։ Այդ ժամանակ Պարսկաստանում իշխում էր Շապուհ Ա արքան։ Նա Անանկ պարթևին ուղարկում է Հայաստան։ Անանկը ասում է, որ իբր թե նա եկել է Հայաստան, որ պրծնի Շապուհի հալածանքներից։ Խոսրով Ա ընդունում է  նրան, որովհետև նա Շապուհի թշնամին էր։ Անանկը երեք տարի ապրելով Հայաստանում դավադրաբար սպանում է Խոսրովին։ Դրա համար ոչնչացնում են Անանկի ամբողջ ընտանիքին, բայց փրկվում է միայն Անանկ որդի Գրիգորը։ Նա երկար տարիներ բնակվում է Կպադովկիայում։ Նրան շրջապատում են քրիստոնեա մարդիկ և սովորեցնում են իրեն քրիստոնեության սկզբունքները։ Չնայած որ նա ամուսնացած էր, որոշեց թողնել ընտանիքը և մեկնել Տրդատ Գ-ի մոտ ծառայության։ Ըստ առասպելի նա երկար ժամանակ ծառայում է արքային, բայց ոչ ոք չի իմացել նրա ով լինելը։ Մի օր ծիսակատարության ժամանակ Տրդատ Գ-ն Գրիգորին հրամայում է խոնհարվել Անահիտ աստվածուհու արձանի դիմաց, բայց նա հրաժարվում է և այդտեղից պարզվում է, թե նա ում որդին է և որ կրոնն է պաշտում։ Տրդատը իմանալով սրա մասին որոշում է  Գրիգորին գցել Խոր Վիրապի զնդանը։ Գրիգորը այնտեղ է անցկացնում 13 տարի։ Ըստ առասպելի նրան ամեն օր կերակրում էր մի կին։ Տարիների ընթացքում Տրդատ Գ-ն սիրահարվում է Հռիփսիմե կույսին, ով Հռոմից փախել էր Հայաստան քանի որ նա քրիստոնեա էր։ Այդ ամենը ավարտվում է Հռիփսիմեի և իր ընկերուհիների մահով։ Տրդատը սպանում է Հռիփսիմեին, որովհետև Հռիփսիմեն չի համաձայնվում Տրդատի հետ ամուսնանալ։ Երբ Տրդատը սպանում է Հռիփսիմեին նա հիվանդանում է և ընդունում խոզի կերպարանք։ Նրա քույրը իր երազում տեսնում է, որ մենակ Գրիգորը կարող է օգնել Տրդատ Գ արքային։ Նրա քույրը հանել է տալիս Գրիգորին Խոր Վիրապից։ Ըստ ավանդույթի Գրիգորն ու Տրդատը օրերով առանձնանում են, որի ժամանակ Գրիգորը Տրդատին քրիստենությունն է քարոզում։ Տրդատ Գ-ն ընդունում է քրիստոնությունը և արդյունքում բուժվում է։ Այդ օրվանից ամբողջ Հայաստանը հետևում է իր օրինակին։

Իրականություն

Պատմաբանների կողմից գրված առասպելի տարբերակից բացի կա նաև վարկած, որ Տրդատը այլ պատճառներով է ընդունել քրիստոնեությունը։ Քրիստոնեության ընդունման պատճառներից էր ստրկատիրական համակարգից անցումը դեպի ֆեոդալիզմ։ Այդ վիճակին ավելի հարմար էր Քրիստոնեությունը քան թե բազմաստվածությունը։ Կա նաև կարծիք, որ նա ընդունել է քրիստոնեությունը, որպեսզի Հայաստանը պաշտպանի արտաքին վտանգներից։ Հարևան հզոր երկրները, որոնք ճնշում էին մեզ բազմաստվուծուն էին պաշտում և եթե մենք քրիստոնեություն պաշտեինք կտարբերվեինք նրանցից և կառանձնանայինք։

 

Պլինոս Ավագ

Պլինիոս Ավագի իսկական անունը՝ Գայոս Պլինիոս Սեկունդոս է: Նա հռոմեացի գրող և գիտակ է: Պլինիոս Կրտսերի հորեղբայրը և հոգեհայրը։

Պլինիոս Ավագը ծառայել է Հռոմում, հռենոսյան  հեծելազորում Մ.թ.ա

(45-57 թ-ին), Ներոն կայսրի օրոք Մ.թ.ա (57-68 թ-ին), հեռացել հասարակական քաղաքական կյանքից։ Վեսպասիանոս կայսեր օրոք՝ Մ.թ.ա (69-79 թ-ին), Պլինգիոս Ավագը՝ պրոկուրատոր էր Գսղլիայում, Իսպանիայում, Աֆրիկայում, ապա՝ կայսերական խորհրդատու։ Շնչահեղձ է եղել Վեզուվի հրաբխային ժայթքման ժամանակ։

յյյ

Գրել է բազմաթիվ աշխատանքներ, որոնցից մեզ է հասել 37 գրքից բաղկացած՝ «Բնական պատմություն» հանրագիտարանային բնույթի երկասիրությունը։ Այն կարևորագույն աղբյուր է, բնագիտության վերաբերյալ անտիկ պատկերացումների ուսումնասիրության համար։ «Բնական պատմությունը» ո՛չ ծավալուն է, սակայն կարևոր տեղեկություններ է պարունակում Հայաստանի պատմական աշխարհագրության վերաբերյալ։ Պլինիոս Ավագը մահացել է Մ.թա 79 թվականի օգոստոսի 24-ին կամ 25-ին:

 

 

 

 

Оставьте комментарий