«Այն, ինչ մնաց հեքիաթներից»

Մենք այս մեկ ամսվա ընթացքում ուսումնասիրել ենք շատ հեեքիաթներ։ Իմ ամենասիրելի հեքիաթը  «Ճերմակ օձն» է։ Դա ինձ մոտ շատ է տպավորվել։ Իմ կարծիքով՝ այս հեքիաթը սովորեցնում է, որ ինչքան էլ դու զբաղված լինես, պետք է օգնես ցանկացածին՝ կենդանիներին, մարդկանց և այլն։ Ես էլ կփորձեմ այդպես անել։ Իմ հավանած հեքիաթներից է նաև «Եդեմական ծաղիկը»։ Այդ հեքիաթը երբ կարդացի, ես պատկերցրեցի Ծաղիկի իրավիճակը, երբ նա փախչում էր դևից։ Այդ հեքիաթից ինձ դուր եկավ Ծաղիկը, բայց դուր չեկավ Ծաղիկի հայրը, որովհետև եթե ես լինեի նրա տեղը, չէի տա իմ աղջկան դևի ձեռքը Եդեմական ծաղիկի համար։

Մեր անցած հեքիաթների ինձ դուր չեկավ <<Մանկական աշխարահայացք կամ լույս ու մութ աշխարհների>> առաջին մասը, որովհետև դա իմ կարծիքով մի քիչ անհետաքրքիր էր, բայց ինձ դուր եկավ երկրորդ մասը։

Ինձ այս ամսվա հեքիաթների մեծ մասը շատ դուր եկավ։ Մտածում եմ, որ մեր կյանքում պետք կգան այս հեքիաթերը։

Оставьте комментарий