Միկենյան քաղաքակրթություն

Միկենյան քաղաքակրթությունՄիկենյան Հունաստան, եղել է անտիկ Հունաստանի Բրոնզի դարի վերջին փուլը (մ. թ. ա. 1600-1100 )։ Այն ներկայացնում է մայրցամաքային Հունաստանի առաջին զարգացած քաղաքակրթությունը` շքեղ նահանգներով, քաղաքային կազմակերպություններով, արվեստով և գրային համակարգով[1]: Առաջացած իշխանությունների մեջ առավելապես հռչակված են եղել Պիլոսը, Տիրինը, Միդիան Պելեպոնեսում, Օրքոմենոսը, Թեբե (Հունաստան) և Աթենքը` Կենտրոնական Հունաստանում և Լոլքոսը` Թեսալիայում։ Ավելի հայտնի էր Միկենքը Արգոլդում, որի անունով է կոչվում այդ ժամանակաշրջանի մշակույթը։ Միկենյան ազդեցության ոլորտում են հայտնվում Էպիրոսը Մակեդոնիա և Էգեյան ծովի կղզիները, Փոքր Ասիայի ափը, Լևանտ[2] Կիպրոսը[3] և Իտալիան։ Միկենյան Հունաստանը նվաճումներ է արձանագրել ինժեներական, ճարտարապետական և ռազմական կառուցողական բնագավառներում։ Առևտուրը Միջերկրական ծովի` մեծ տարածություն ընդգրկող շրջանում էական ազդեցություն է թողել նրա տնտեսության զարգացման վրա։ Նրանց վանկային գիրը` գծային Բ-ն, հունական լեզվի առաջին գրային համակարգն է, իսկ նրանց կրոնում ներառված են մի քանի աստվածություններ, որոնք կարող ենք տեսնել Օլիմպիական Պանթեոնում։ Միկենյան Հունաստանում հասարակության մեջ գերակշռել են ռազմիկ դասը և նահանգների հիերարխիկ ցանցը` քաղաքական, հասարակական և տնտեսական համակարգերով։ Ստեղծված հասարակությունները ղեկավարվել է թագավորի կողմից, որը կոչվել է վան։ Միկենյան Հունաստանը անկում է ապրել Արևելյան Միջերկրականում բրոնզեդարյան մշակույթի վերացումով, նրան հաջորդել է Հունաստանի մութ ժամանակաշրջանը, որը կոչվել է արխայիկ շրջան, որտեղ կայուն տեղաշարժեր են եղել պալատական համակենտրոնացվածությունից դեպի հասարակական-տնտեսական ապակենտրոնացված կազմակերպություն(ներառում է երկաթի լայն օգտագործման շրջանը)։ Միկենյան քաղաքակրթության ավարտի վերաբերյալ կան մի քանի տեսություններ։ Դրանց թվում է դորիացիների ներխուժման, Ծովի մարդկանց ակտիվացման, բնական աղետների, կլիմայական փոփոխությունների մասին տեսությունները։ Միկենյան շրջանը միջավայր է դարձել հունական գրականության, առասպելաբանության, Տրոյական պատերազմի մասին պատմող էպոսի ստեղծման համար։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s