Չինաստանի մշակույթը

Չինաստանը հնագույն մշակույթի երկիր է, արևելյան քաղաքակրթության օրրանը. այստեղ են կատարվել մի շարք գյուտեր ու հայտնագործություններ՝ բնական մետաքսը, վառոդը, կողմնացույցը, մեխանիկական ժամացույցը, թուղթը, գունավոր տպագրությունը և այլն։ Այստեղ են ստեղծվել համաշխարհային նշանակության փիլիսոփայական ուղղություններ կոնֆուցիականությունը, դաոսականությունը և մոիզմը։ Հոգևոր մշակույթի ավանդույթները՝ ինքնատիպ չինական թատրոնը, գեղանկարչությունը, երաժշտությունը, ուշու մարմնամարզությունը, լուսնային օրացույցը և այլն, պահպանվել են մինչև մեր օրերը։ Չինական Ցին Շի Հուանդի կայսրի հրամանով կայսրության հյուսիսարևմտյան սահմանները հարձակումներից պաշտպանելու համար կառուցվել է հոծ պատ՝ Չինական մեծ պարիսպը (երկարությունը՝ 6250 կմ, բարձրությունը՝ 6,6–10 մ, լայնությունը՝ հիմքում 6,5 մ, վերևում 5,5 մ), որը միակ ձեռակերտ կառույցն է, որ կարելի է անզեն աչքով տեսնել տիեզերքից։ 2007 թ-ին Չինական մեծ պարիսպը ներառվել է աշխարհի նոր 7 հրաշալիքների ցանկում։ Չինաստանը նաև փիլիսոփայական մտքի զարգացման, արևելյան բժշկության հայրենիքն է։ Ինքնատիպ ու գեղեցիկ են չինական քաղաքները։ Նրանց բնորոշ են ուղիղ փողոցները, ազգային ճարտարապետության հին ու նոր կոթողների ներդաշնակությունը, ընդարձակ կանաչ պուրակներն ու ծաղկանոցներն աչքի են ընկնում կոկիկությամբ ու մաքրությամբ։ Մայրաքաղաք Պեկինը (չինարեն՝ Բեյջին, բառացի՝ հյուսիսային մայրաքաղաք) աշխարհի հնագույն քաղաքներից է. հիշատակվում է մ.թ.ա. II հազարամյակից։ Պեկինի կենտրոնում է գտնվում «Ներքին քաղաքը»՝ բազմաթիվ պալատներով, պուրակներով, լճերով, իսկ միջնադարյան պարիսպներով շրջափակված արվարձանները կազմավորում են «Արտաքին քաղաքը»։ Խոշոր քաղաքները զարգացման չինական եղանակի՝ ազատ տնտեսական գոտիների մասեր են։

 

Տնային մայրենիից. 07.11.2019

  1. Թեքեյանի ստեղծագործությունը վերածել ձայնագրության:
  1. Բաղադրիչ բառեր կազմել այնպես, որ տրված բառերի վերջին բաղադրիչները լինեն սկզբում:

Օրինակ` մեծամիտ-մտավորմտամոլոր, մտածել:

  • Քաջասիրտ-սրտացավ, սրտային, սրտանոթ
  • մանրագիր-գրադարան, գրականություն, գրագետ, գրատախտակ
  • աստղալից-լիալուսին, լիաթոք, լիարժեք
  • մանրախնդիր-խնդրագիր, խնդրագիրք, խնդիրք, խնդահարույց
  • գեղադեմ-դիմահանդես, դիմանկար, դիմակ

Մեխանիկական շարժում և արագություն

1…Լուծել խնդիրներ

  1. Գտնել կրիայի արագությունը, եթե հայտնի է, որ 7 մ երկարությամբ ճանապարհը նա անցավ 36 վարկյանում:

S=7

t=36

V=S/t=0,19մ/վ

  1. Որքան ճանապարհ կանցնի ավտոմեքենան 15 ժամում, եթե մեքենայի արագությունը 90 կմ/ժ է:

t=15

V=90

S=15×90=1350կմ

2…Դ՛իտել վիդեոնյութը,թարգմա՛նել և բլեգում մի քանի նախադասությամբ շարադրել թե ինչ  հասկացար:

Ֆիլմը դիտեցի և հասկացա հետևյալը՝

ամենուրեք տեսնում ենք իրերի շարժում,

որպեսզի հասկանալ շարժվում է առարկան, թե ոչ, պետք է դիտել այն մոտակայքում գտնվող այլ առարկաների նկատմամբ,

գնացքում նստած մենք շարժվում ենք երկաթգծի նկատմամբ, բայց գտնվում ենք հանգստի վիճակում վագոնի նկատմամբ,

ցանկացած շարժում երկրագնդի նկատմամբ, օրինակ՝ ջրի հոսելը, քամին, կոչվում է մեխամիկակն շարժում

Մի կետից մյուսը տեղափոխվելիս, մարմինը շարժվում է որոշակի գծով, որը կոչվում է հետագիծ: Այն կարող է լինել տեսանելի և ոչ տեսանելի, ուղիղ և ոչ ուղիղ: